Խորանարդի կրկնապատկում
Jump to navigation
Jump to search
Խորանարդի կրկնապատկում, հին աշխարհի դասական խնդիրներից, պահանջում է կառուցել տված խորանարդից ծավալով կրկնակի մեծ խորանարդ։
Խորանարդի կրկնապատկման խնդիրը հաճախ կոչվում է նաև դելոսյան խնդիր, քանի որ, ըստ ավանդության, Դելոս կղզում համաճարակից փրկելու համար գուշակը՝ աստծո պատգամախոսը, պահանջել է առանց ձևը փոխելու երկու անգամ մեծացնել խորանարդաձև զոհարանը։ Եթե տված խորանարդի կողը հավասար է մեկի, ապա որոնելի խորանարդի կողի երկարությունը պետք է որոշել հավասարումից, այսինքն՝ խնդիրը հանգում է թվապես արտահայտությանը հավասար հատվածի կառուցման, որը, ինչպես ապացուցվեց XIX դարում, հնարավոր չէ իրագործել միայն կարկինի և քանոնի օգնությամբ։ Խնդիրը հնարավոր է լուծել, եթե օգտագործվեն կոնական հատույթներ։