Ծրագրավորողի օր

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Տոն Ծրագրավորողի օր (Կաղապար:Lang-ru), միջազգային օր, որը ճանաչված է բազմաթիվ տեխնոլոգիական և ծրագրավորման ընկերությունների կողմից։ Ամենամյա տոնը նշվում է տարվա 256-րդ օրը (հաշվարկման տասնվեցական համակարգում 100-րդ, կամ 28-րդ)։ Սովորական տարիներին համընկնում է սեպտեմբերի 13-ի, իսկ նահանջ տարիների՝ սեպտեմբերի 12-ի հետ։ Այն պաշտոնապես ճանաչված է Ռուսաստանում[1][2]։

256 թիվը (28) ընտրվել է, քանի որ այն մեկ ութ-բիթ բայթով ներկայացվող տարբեր արժեքների քանակն է և հայտնի է ծրագրավորողների շրջանում[3]։ 256-ը նաև երկուսի ամենաբարձր աստիճանն է, որը չի 365-ը՝ տարվա օրերի քանակը։

Պաշտոնական ճանաչում

Տոնի գաղափարը առաջարկել են «Parallel Technologies» ծրագրային ապահովման ընկերության աշխատակիցներ Վալենտին Բալտը և Միքաել Չերվիակովը։ Դեռևս 2002 թվականին նրանք կազմակերպել են ստորագրահավաք՝ Ռուսաստանի կառավարությունից օրը պաշտոնապես որպես ծրագրավորողի օր ճանաչելու խնդրանքով[4]։

2009 թվականի հուլիսի 24-ին Ռուսաստանի զանգվածային հաղորդակցության և կապի նախարարությունը հանդես է եկել նոր մասնագիտական տոնի՝ ծրագրավորողի օրվա, նախագծով[5][6]։

2009 թվականի նոյեմբերի 11-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է հրամանագիրը[2][7]։

Չինաստանում

Չինաստանում ծրագրավորողի օրը նշվում է հոկտեմբերի 24-ին[8][9]։ Այդ օրը ընտրվել է, քանի որ այն հնարավոր է գրել նաև 1024 տեսքով, ինչը հավասար է 210-ի։ Այն նաև չի փոխվում նահանջ տարիներին։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Աղբյուրներ