Կապիտալը 21-րդ դարում

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Գիրք «Կապիտալը 21-րդ դարում» (Կաղապար:Lang-fr), ֆրանսիացի տնտեսագետ Թոմ Պիկետիի գիրքը տնտեսական անհավասարության մասին Եվրոպայում և ԱՄՆ-ում՝ սկսած 18-րդ դարից։ 2013 թվականի օգոստոսին հրատարակվել է ֆրանսերեն, 2014 թվականի ապրիլին՝ անգլերեն[1]։ Գրքի կենտրոնական թեզն այն է, որ երբ կապիտալի (r) եկամտաբերությունը երկարաժամկետ հեռանկարում գերազանցում է տնտեսական աճի տեմպը (g), արդյունքը հարստության կենտրոնացումն է, և հարստության այս անհավասար բաշխումը առաջացնում է սոցիալական և տնտեսական անկայունություն։ Պիկետին առաջարկում է ստեղծել հարստության պրոգրեսիվ հարկերի գլոբալ համակարգ՝ հավասարության պայմաններ ապահովելու և հարստության առյուծի բաժինը բացարձակ փոքրամասնության վերահսկողության տակ չհայտնվելու համար։

2014 թվականի կեսերի դրությամբ գրքի ֆրանսերեն հրատարակությունը վաճառվել է 50,000 օրինակով, 2014 թվականի ապրիլի 24-ի անգլերեն հրատարակությունը՝ 80,000 տպագիր և ավելի քան 13,000 թվային օրինակով։ Հարվարդի համալսարանի հրատարակչությունը նախատեսում է վաճառել լրացուցիչ 200,000 օրինակ[2]։ 2014 թվականի մայիսի 18-ին գիրքը զբաղեցրել է առաջին տեղը Նյու Յորք Թայմսի («New York Times») բեսթսելլերների ցանկում։ Գիրքը ռուսերեն լույս է տեսել 2015 թվականին[3]։

2019 թվականի վերջի դրությամբ գիրքն ուներ ավելի քան 2,5 միլիոն օրինակ ընդհանուր տպաքանակ 40 լեզուներով[4]։ 2019 թվականի սեպտեմբերին թողարկվել է «Կապիտալ և գաղափարախոսություն» վերնագրով «Կապիտալը 21-րդ դարում» գրքի շարունակությունը։

Գրքի բովանդակությունը

Գրքի կենտրոնական թեզն այն է, որ անհավասարությունը պատահական չէ, այլ կապիտալիզմի անհրաժեշտ հատկանիշն է և կարող է կանխվել միայն պետական միջամտությամբ[5]։ Գրքում ասվում է, որ կապիտալիզմը, եթե չբարեփոխվի, կարող է վտանգել ժողովրդավարությունը[5]։ Պիկետին իր փաստարկը հիմնում է բանաձևի վրա, որը հաստատում է կապիտալի եկամտաբերության փոխարժեքի (r, Կաղապար:Lang-en) և տնտեսական աճի մակարդակի (g, Կաղապար:Lang-en) հարաբերակցությունը, որտեղ r-ը ներառում է շահույթը, դիվիդենդները, տոկոսագումարները, վարձավճարները և այլն։ Իսկ g-ն չափվում է որպես եկամտի (Կաղապար:Lang-en) կամ արտադրանքի (Կաղապար:Lang-en) աճ։ Նա պնդում է, որ այն ժամանակաշրջաններում, երբ աճը ցածր է, հարստությունը հակված է ավելի արագ կուտակվելու r-ից (այսինքն, կապիտալի շահույթից), քան աշխատուժից ստացված եկամուտից, և այդպիսով կենտրոնանում է վերին դեցիլի կամ նույնիսկ վերին ցենտիլի ձեռքերում՝ մեծացնելով անհավասարությունը։ Այսպիսով, դիվերգենցիայի (Կաղապար:Lang-lat , տարամիտում, անջատում[6]) և հարստության ավելի մեծ անհավասարության հիմնական աղբյուրը կարող է արտահայտվել մաթեմատիկական անհավասարությամբ՝ r>g: Պիկետին հարստության ժառանգումը դիտարկում է նույն բանաձեւով։

Գրքի հեղինակը պնդում է, որ պատմականորեն Եվրոպայում և ԱՄՆ-ում աճող անհավասարության միտում կար, որը շրջվեց 1913-1970 թվականներին մի քանի եզակի հանգամանքների պատճառով՝ երկու համաշխարհային պատերազմներ, Մեծ դեպրեսիա և հսկայական պետական պարտքի հետևանքով առաջացած անկում։ Այս հանգամանքները ոչնչացրեցին մեծ հարստություն, հատկապես՝ էլիտաների[7] հարստությունը։ Այս իրադարձությունները դրդել են կառավարություններին քայլեր ձեռնարկել եկամուտների վերաբաշխման ուղղությամբ, բացի այդ, արագ տնտեսական աճը հանգեցրել է ժառանգական հարստության դերի նվազմանը[7]։

Ավելին, հեղինակը պնդում է, որ աշխարհը վերադառնում է «ժառանգական կապիտալիզմին» (Կաղապար:Lang-en), որտեղ տնտեսության մեծ մասը վերահսկվում է ժառանգական կապիտալի կողմից, և որ նրա հզորությունը մեծանում է, ինչը հանգեցնում է օլիգարխիայի[8]։ Կուտակված կապիտալի վրա հիմնված քարացած դասակարգային կառուցվածք ունեցող հասարակությունը պատկերացնելու համար Պիկետին օրինակներ է օգտագործում Օնորե դը Բալզակի, Ջեյն Օսթինի և Հենրի Ջեյմսի գրական ստեղծագործություններից[7]:Պիկետիի առաջարկների համաձայն՝ տարեկան մինչև 2 տոկոս հարստության համաշխարհային հարկը, որը զուգորդվում է մինչև 80 տոկոս պրոգրեսիվ եկամտահարկի հետ, կնվազեցնի անհավասարությունը[7]։

Արձագանքներ

Տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիր Փոլ Կրուգմանը գիրքը նկարագրեց որպես «անհավասարության գերազանց, լայնածավալ ուսումնասիրություն»[9] և «այս տարվա և գուցե տասնամյակների ամենակարևոր գիրքը տնտեսական տեսության վերաբերյալ»[8]։ Նա առանձնացնում է գիրքը տնտեսագիտության մյուս բեսթսելլերներից, քանի որ այն ներկայացնում է «լուրջ գիտական ձեռքբերում, որը փոխում է դատողությունների ընթացքը»[10]։ Կաղապար:Քաղվածք Կաղապար:Oq

Համաշխարհային բանկի նախկին ավագ տնտեսագետ Բրանկո Միլանովիչը գիրքն անվանեց «տնտեսական մտքի ջրբաժաններից մեկը»[11][12]։

Ըստ Տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Ռոբերտ Սոլոուի, Պիկետին «նոր և հզոր ներդրում է ունեցել հին հարցի մեջ. քանի դեռ եկամտաբերությունը գերազանցում է աճի տեմպերը, հարուստների եկամուտն ու կապիտալը կաճի ավելի արագ, քան սովորական աշխատանքային եկամուտը»[13]։

Ֆրանսիացի պատմաբան և քաղաքագետ Էմանուել Թոդը «Կապիտալը 21-րդ դարում» գիրքը անվանել է «գլուխգործոց» և «գիրք, որը համաշխարհային տնտեսական և սոցիալական էվոլյուցիայի աղբյուրն է»[14]։

Քննադատություն

Որոշ քննադատներ Պիկետիին մեղադրում է անհավասարությունը իր վերլուծության կենտրոնում դնելու համար՝ առանց որևէ բացատրության, թե ինչու։ Ըստ Մարտին Վուլֆի, Պիկետին միայն ենթադրում է, որ անհավասարությունը կարևոր է, բայց ոչ մի տեղ չի բացատրում, թե ինչու, այլ միայն ցույց է տալիս, որ այն գոյություն ունի և խորանում է[15]։

2014 թվականի մայիսի 23-ին Financial Times (FT) տնտեսական նորությունների խմբագիր Քրիս Ջայլսը մատնանշեց այն, ինչ նա անվանեց «անբացատրելի սխալներ» Պիկետիի տվյալների մեջ, մասնավորապես՝ կապված հարստության աճող անհավասարության հետ՝ սկսած 1970-ականներից[16][17][18][19][20][21]։ Կաղապար:Քաղվածք Կաղապար:OqՊիկետին պատասխան գրեց՝ պաշտպանելով իր եզրակացությունները և պնդելով, որ վերջին հետազոտությունը (նա մեջբերում է Էմանուել Սաեսի և Գաբրիել Զուկմանի 2014 թվականի մարտի շնորհանդեսը՝ «The Distribution of US Wealth, Capital Income and Returns since 1913», սատարում է իր բացահայտումները հարստության աճող անհավասարության և նույնիսկ ցույց են տալիս ԱՄՆ-ում անհավասարության ավելի մեծ աճ, քան իր գրքում[22]։ Ֆրանսպրեսին (Կաղապար:Lang-fr) տված հարցազրույցում նա մեղադրեց FT-ին «անազնիվ քննադատության» մեջ և ասաց, որ Ջայլսի հոդվածը «ծիծաղելի էր, քանի որ մնացած բոլոր հրապարակումները խոստովանում են, որ ամենամեծ հարստությունն ավելի արագ է աճում»[23]։

Հրատարակություններ

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Արտաքին հղումներ

Կաղապար:Արտաքին հղումներ

  1. Piketty’s Capital: An Economist’s Inequality Ideas Are All the Rage by Megan McArdle, Bloomberg Businessweek, May 29, 2014
  2. Marc Tracy (24 April 2014). Piketty’s 'Capital': A Hit That Was, Wasn’t, Then Was Again: How the French tome has rocked the tiny Harvard University Press. The New Republic. Retrieved 27 April 2014.
  3. Կաղապար:Cite web
  4. Կաղապար:Cite web
  5. 5,0 5,1 Կաղապար:Cite news
  6. Դիվերգենցիան բառարանում
  7. 7,0 7,1 7,2 7,3 Կաղապար:Cite news
  8. 8,0 8,1 Կաղապար:Cite news
  9. Paul Krugman (May 8, 2014). Why We’re in a New Gilded Age. New York Review of Books. Retrieved April 14, 2014
  10. Paul Krugman (April 24, 2014). The Piketty Panic. The New York Times. Retrieved April 26, 2014
  11. John Cassidy (March 31, 2014). Forces of Divergence: Is Surging Inequality Endemic to Capitalism? The New Yorker. Retrieved April 13, 2014.
  12. Branko Milanovic (October 2013). The return of «patrimonial capitalism»: review of Thomas Piketty’s «Capital in the 21st century», Munich Personal RePEc Archive. Retrieved April 20, 2014.
  13. Robert M. Solow. Thomas Piketty Is Right. The New Republic.
  14. Emmanuel Todd (September 14, 2013). Piketty décrypte le come-back des héritiers Կաղապար:Webarchive. Marianne.
  15. Martin Wolf, «‘Capital in the Twenty-First Century’, by Thomas Piketty», Financial Times, April 15, 2014
  16. Chris Giles (May 23, 2014). Thomas Piketty’s exhaustive inequality data turn out to be flawed. Financial Times. Retrieved May 23, 2014.
  17. Mark Gongloff (May 23, 2014). Thomas Piketty’s Inequality Data Contains 'Unexplained' Errors: FT. The Huffington Post. Retrieved May 23, 2014.
  18. Kevin Drum (May 23, 2014). Chris Giles Challenges Thomas Piketty’s Data Analysis. Mother Jones. Retrieved May 23, 2014.
  19. Կաղապար:Cite web
  20. Կաղապար:Cite web
  21. Կաղապար:Cite news
  22. Thomas Piketty (May 23, 2014). Piketty response to FT data concerns. Financial Times. May 23, 2014
  23. Jennifer Rankin (May 26, 2014). Thomas Piketty accuses Financial Times of dishonest criticism. The Guardian. Retrieved May 26, 2014.