Հաջորդական ռեակցիաներ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Հաջորդական ռեակցիաներ, իրար հաջորդող քիմիական ռեակցիաների շարք, երբ մի ռեակցիայի վերջնանյութը հաջորդի համար ելանյութ է։ Հաջորդական ռեակցիաների ընթացքում վերջնանյութի (C) առաջացումը հետևանք է մեկից ավելի իրար հաջորդող փուլերում ելանյութի (A) փոխարկումների՝ Ak1B1k2....B1k1+1C։ Հաջորդական ռեակցիաների պարզագույն օրինակ է երկու ոչ դարձելի առաջին կարգի ռեակցիաների հաջորդաբար ընթանալը՝ Ak1Bk2C։ Միջանկյալ նյութի (B) կոնցենտրացիան սկզբում աճում է՝ հասնելով առավելագույն արժեքի, հետո նվազում։ Հաջորդական ռեակցիաներ են ածխաջրածինների ջերմային կրեկինգը, քլորացումը, պոլիմերացումը, բազմահիմն թթուների էսթերացումը ևն։ Հաջորդական ռեակցիաների քանակական վերլուծությունը հանգեցնում է քիմիական կինետիկայի համար շատ կարևոր երկու հետևությունների՝

  1. վերջնանյութի կուտակման արագությունը հավասար է ռեակցիայի գումարային արագությունը պայմանավորող ամենադանդաղ փուլի արագությանը։
  2. Եթե միջանկյալ նյութը շատ ռեակցունակ է, ապա նրա նկատմամբ կարելի է կիրառել քվազիոստացիոնար կոնցենտրացիաների մեթոդը, որը հնարավորություն է տալիս դիֆերենցիալ հավասարումների համակարգը վերածել հանրահաշվական հավասարումների համակարգի։ Դա հեշտացնում է կինետիկ տվյալների մաթեմատիկական մշակումը։

Կաղապար:Քիմիա-անավարտ Կաղապար:ՀՍՀ