Հարթ էլեկտրամագնիսական ալիքը հաղորդիչ միջավայրում

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:ԱնաղբյուրԿաղապար:Վիքիֆիկացում Ըստ սահմանման էլեկտրադինամիկայի տեսակետից միջավայրը լավ հաղորդիչ կամ մետաղանման է համարվում , եթե նրա ամեն մի կետում հաղորման հոսանքի խտությունը j=Eσ ահագին գերազանցում է շեղման հոսանքի խտությանը j=jωEεa: Այլ կերպ ասած σ(1ω)>>εa, կոմպլեքս դիէլեկտրիկ թափանցելիության կեղծ մասյ շատ մեծ է իրականից։ Ակնհայտ է , որ ինչքան ցածր է ω հաճախականությունը, այնքան մոտիկ է տվյալ միջավայրը մնացած հավասար պայմաններում իդեալական մետաղի։ Բավական ցածր հաճախականությունների դեպքում շատ հայտնի դիէլեկտրիկ միջավայրեր դառնում են մետաղանման։

Օրինակ , չոր հողը (σ=0.01Սմ/մ ε=4) 1Մհց հաճախականության դեպքում ունի

εa=3.56*1011, σ(1ω)=1.6*109:

Այսպիսով ռադիոտիրույթում չոր հողը իրեն որպես մետաղ է պահում։

Մետաղանման միջավայրի εa կեղծ է .

εa=jσ(1ω)

Գտնենք γ:

γ=βjα=ωεa*μa=jωσμa

Քանի որ , j=(1j)(12), ապա

γ=μaσω(12)(1j)

β=α=μaωσ(12)

Այստեղից կարող ենք գտնել հաղորդչում ալիքի երկարությունը

χ=2π(1β)=2π2(1ωσμa):

Հետաքրքիր է , որ ալիքի երկարությունը մետաղում նկատելիորեն փոքրանում է ազատ տարածության մեջ ալիքի երկարության համեմատ։

χ(1χ0)=2*εa(1σ(1ω))<<1:

Մետաղում հարթ էլեկտրամագնիսակն ալիքի փուլային արագությունը բավականին նվազում է ։

Ինչպես հայտնի է , էլեկտրամագնիասական ալիքի ամպլիտուդը կորուստներով միջավայրում նվազում է eαz օրենքով ։

d տարածահատվածը, ուր էլեկտրամագնիսական ալիքի ամպլիտուդը նվազում է e անգամ նրա սկզբնականմակարդակի համեմատ, կոչվում է ներխուժման խորություն կամ մակերեսային շերտի խորություն։

α*d=1 d=(1α)=χ(1π*2)

Կարելի է ասել , որ մետաղանման այն միջավայրը , ուր դաշտը մարում է մեկ ալիքի երկարությունից փոքր խորության վրա :Մակերեսային շերտի խորությունը կարելի է հաշվարկել.

d=2(1ωσμa)

այսինքն էլեկտրամագնիսակն ալիքների մետաղ ներխուժելու խորությունը նվազում է հաճախականության և տեսակարար ծավալային հաղորդականության աճի հետ։ Այս երևույթը կոչվում է սքին էֆեկտ , կամ մակերեսային էֆեկտ։

Կաղապար:Կատեգորիա չկա