Հեմատիտ
Jump to navigation
Jump to search

Հեմատիտ (հուն. αίμα, սեռական հոլովում αίματος - արյուն), երկաթի փայլ, կարմիր երկաթաքար, երկաթի լայնորեն տարածված միներալ։ Քիմիական կազմը՝ ։ Պարունակում է մինչև 70% երկաթ։ Բյուրեղագիտական համակարգը տրիգոնային է։ Առաջացնում է թիթեղաձև, ռոմբոեդրիկ, սակավ՝ պրիզմաձև բյուրեղներ։ Գույնը՝ սև, փայլը՝ կիսամետաղական։ Կարծրությունը՝ 5-6, խտությունը՝ 5256 կգ/մ³։ Հանդիպում է մետամորֆոգեն, հիդրոթերմալ, սկառնային հանքավայրերում և երկաթով հարուստ տարբեր տիպի ապարներում։ Հեմատիտի երկաթը կարևոր հանքանյութ է։