Հիպուրաթթու

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ Հիպուրաթթու, բենզոիլամինաքացախաթթու, բենգոիլգլիցին, C6H5CONHCH2COOH, բենզոաթթվի և գլիցինի մնացորդներից կազմված միացություն։ Հայտնաբերել է Յուստուս Լիբիխը (1829 թվական), ձիու մեզի մեջ։ Առաջանում է ողնաշարավորների (բացի թռչունների) լյարդում և երիկամներում։ Անգույն բյուրեղներ են, հալման ջերմաստիճանը՝ 187 °C։ Կլինիկայում հիպուրաթթվի սինթեզի և օրգանիզմից արտազատվելու արագության որոշումը կիրառվում է լյարդի թունավոր նյութերի վնասազերծող ընդունակությունը պարզելու համար։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ Կաղապար:Քիմիա-անավարտ Կաղապար:Արտաքին հղումներ Կաղապար:ՀՍՀ