Հիստամին
Jump to navigation
Jump to search
Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ Հիստամին, , հյուսվածքային հորմոն։ Առաջանում է հիստիդինից՝ դեկարբօքսիլացման միջոցով։ Ոչ ակտիվ, կապված վիճակում մեծ քանակությամբ պարունակվում է մարդու և կենդանիների լյարդում, թոքերում, մաշկում, թրոմբոցիտներում ու լեյկոցիտներում։ Ազատ ձևի է անցնում անաֆիլակտիկ շոկի, բորբոքային, ալերգիկ ռեակցիաների ժամանակ։ Այն բարձրացնում է մազանոթների թափանցելիությունը, սեղմում խոշոր անոթները, խիստ ուժեղացնում է ստամոքսում աղաթթվի արտազատումը շրջադիր բջիջներից։ Ազատ վիճակի անցնելիս այն առաջացնում է մաշկի կարմրություն, քոր, այրոց, բուշտեր և այլն։ Հիստամինը քայքայվում է հիստամինազ ֆերմենտով՝ հիմնականում աղիքներում ու երիկամներում։
Տես նաև
Ծանոթագրություններ
Կաղապար:Ծանցանկ Կաղապար:Քիմիա-անավարտ Կաղապար:Արտաքին հղումներ Կաղապար:ՀՍՀ