Հոլի էֆեկտ

testwiki-ից
Jump to navigation Jump to search
Հոլի Էֆեկտը
1.Էլեկտրոններ
2.Զոնդ
3.Մագնիստեր
4.Մագնիսական դաշտ
5.Էլեկտրական հոսանքի աղբյուր

Հոլի Էֆեկտ, մագնիսական դաշտում գտնվող հոսանքակիր հաղորդիչում կամ կիսահաղորդիչում լայնական էլեկտրական դաշտի առաջացումը։ Լայնական գալվանամագնիսական երևույթներից․ հայտնաբերել է ամերիկացի ֆիզիկոս Էդվին Հոլը 1879 թվականին։ Իզոտրոպ հաղորդչի կամ կիսահաղորդչի համար էլեկտրական դաշտի լարվածությունը՝ EH=R[H,J], որտեղ H-ը մագնիսական դաշտի լարվածությունն է, J-ն՝ հոսանքի խտությունը, իսկ R-ը՝ Հոլի հաստատունը։ Հոլի Էֆեկտ-ը պայմանավորված է մագնիսական դաշտում շարժվող լիցքավորված մասնիկի վրա ազդող Լորենցի ուժով։ Վերջինիս առկայությամբ լիցքերը շեղվում են իրենց շարժման հետագծից։ Հաղորդչի հանդիպակաց կողմնային նիստերի վրա լիցքերի կուտակումը շարունակվում է այնքան, մինչև որ ծագած εΥ լայնական էլեկտրական դաշտը հավասարակշռում է մագնիսական ուժը։ R-ի արժեքը ընդհանուր դեպքում կախված է լիցքակիրների խտությունից, դրանց ցրման մեխանիզմից, իսկ նշանը՝ հաղորդականության տեսակից (օրինակ, կիսահաղորդչի էլեկտրոնային հաղորդականության դեպքում R<0, իսկ խոռոչային հաղորդականության դեպքում R>0)։ Հոլի Էֆեկտի փորձնական ուսումնասիրությունը կարևոր տեղեկություններ է տալիս պինդ մարմինների և հատկապես կիսահաղորդիչների պարամետրերի մասին։ Այսպես, R-ի նշանով որոշվում է լիցքի նշանը, իսկ մեծությամբ՝ լիցքակիրների խտությունը։ Իմանալով հաղորդչի էլեկտրահաղորդականությունը և R-ը, կարելի է որոշել լիցքակիրների շարժունությունը։ Rջերմաստիճանային կախման փորձնական կորերի իմանալը հնարավորություն է ընձեռում որոշել կիսահաղորդչի արգելված գոտու մեծությունը սեփական հաղորդականության տիրույթում, ինչպես նաե խառնուրդային ատոմների ակտիվացման էներգիան՝ խառնուրդային հաղորդականության տիրույթում։

Արտաքին հղումներ

Կաղապար:ՀՍՀ