Մագնիսական բևեռ
Jump to navigation
Jump to search
Մագնիսական բևեռ (Երկրի), Երկրի մակերևույթի կետեր, որոնցում Երկրի մագնիսական դաշտի լարվածության հորիզոնական բաղադրիչը հավասարվում է զրոյի (պտտման հորիզոնական առանցքով մագնիսական սլաքը ուղղաձիգ դիրք է գրավում)։
Նման կետեր ընդգրկող տիրույթներ կան նաև մագնիսական անոմալիաների խոշոր շրջաններում (տեղային բևեռներ)։ Գոյություն ունեն երկու գլխավոր մագնիսական բևեռներ (հյուսիսային և հարավային), որոնց կոորդինատները ( և ) Երկրի մակերևույթի վրա անընդհատ փոփոխվում են։
1970-ի տվյալներով հվ․ բևեռի կոորդինատներն են՝ հս․ լ․, արմ․ երկ․, իսկ հս–ինը՝ հվ․ լ․, արլ․ երկ․։ Այդ կետերում զուգամիտում են մագնիսական բոլոր միջօրեականները։