Մարմնի ծավալի ինդեքս
Մարմնի ծավալի ինդեքս (Կաղապար:Lang-en, ՄԾԻ), ճարպակալման չափման մեթոդ, որն առաջարկվել է 2000 թվականին անգլիական Select Research Կաղապար:Lang-en (Բիրմինգհեմ) ընկերության կողմից՝ որպես մարմնի զանգվածի ինդեքսի այլընտրանք, որը չէր տրամադրում կոնկրետ մարդու ճարպակալման ռիսկերի մասին ճշգրիտ տեղեկատվություն և հաշվի չէր առնում մարմնի զանգվածի բաշխումը (ոսկրերի կամ մկանների առավել կամ պակաս քանակությունը)։ Մարմնի ծավալի ինդեքսի հաշվարկման բանաձևն է․ :
Այսպիսին է հաշվիչ աղյուսակը՝
| ՄԾԻ | նկարագրություն[1] |
|---|---|
| < 18.5 | թերի քաշ |
| 18.5–24.9 | նորմալ քաշ |
| 25.0–29.9 | հավելյալ քաշ |
| 30.0–34.9 | 1-ին կարգի գիրություն |
| 35.0–39.9 | 2-րդ կարգի գիրություն |
| ≥ 40.0 | 3-րդ կարգի գիրություն |
Ներկայումս այս մեթոդը Body Benchmark Study երկամյա նախագծի շրջանակում փորձարկում է անցել ԱՄՆ-ում և Եվրոպայում[2][3][4]. Մեթոդի հիմքում եռաչափ սքաների կիրառումն է[3][5]։ ՄԾԻ-ի ծրագրային ապահովումը թույլ է տալիս մարդու մարմնի 3D մոդելավորման և մագնիսառեզոնանսային շերտագրության (ՄՌՇ) համեմատությամբ, հաշվարկել ճարպի, մասնավորապես որովայնի շրջանում կուտակված ճարպի բաշխումը։ Որովայնային ճարպը մետաբոլիկ համախտանիշով բարձր մակարդակի ռիսկի գործոն է սիրտ-անոթային հիվանդությունների և շաքարային դիաբետի համար։ Այս կազմակերպությունը ունի նաև հավելված [1] Կաղապար:Webarchive iPhone-ների համար, որը 2 լուսանկարների (դիմացից և կողքից) համադրման արդյունքում մոտավորապես հաշվարկում է ՄԾԻ-ը՝ առանց լաբորատոր հետազոտությունների։