Մեթիլացում

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Մեթիլացում, մեթիլում, մոլեկուլում ջրածնի, հալոգենի կամ մետաղի ատոմի մեթիլ խմբով՝ CH3 տեղակալումը։ Մեթիլացում իրականացվում է մեթիլ յոդիդով՝ CH3J, երկմեթիլ սուլֆատով՝ (CH3O)2SO2, մեթանոլով՝ CH3OH, օրգ․ սուլֆոթթուների մեթիլային Էսթերներով և մեթիլող այլ նյութերով։ Արոմատիկ ածխաջրածինները հեշտությամբ մեթիլացվում են մեթիլքլորիդով կամ դիմեթիլեթերով՝ AlCl3-ի ներկայությամբ։ Մեթիլացում լայնորեն կիրառվում է արդյունաբերության մեջ՝ օրգանական սինթեզում։ Մեթիլացման միջոցով ստանում են անալգին, ամիդոպիրին, մեթիլանիլին և այլն։ Կաղապար:Քիմիա-անավարտ Կաղապար:ՀՍՀ