Մեխանիկական համակարգի հավասարակշռություն

Մեխանիկական համակարգի հավասարակշռություն, մեխանիկական համակարգի վիճակ, որի դեպքում համակարգի բոլոր կետերը հաշվարկման տվյալ համակարգի նկատմամբ անշարժ են։ Եթե հաշվարկման համակարգը իներցիալ է, ապա հավասարակշռությունը կոչվում է բացարձակ, հակառակ դեպքում՝ հարաբերական։ Համակարգի հավասարակշռության համար նրա վրա ազդող ուժերը պետք է բավարարեն ստատիկայում դիտարկվող որոշակի պայմանների։ Օրինակ, ազատ պինդ մարմնի բացարձակ հավասարակշռության համար անհրաժեշտ է, որ կոորդինատային երեք առանցքներից յուրաքանչյուրի վրա մարմնի վրա կիրառված բոլոր ուժերի պրոյեկցիաների գումարները և այդ առանցքների նկատմամբ դրանց մոմենտների գումարները հավասար լինեն զրոյի[1][2]՝
- ;
- :
Եթե հավասարակշռության մեջ գտնվող մասնիկն ունի զրոյական արագություն, ապա այդ մասնիկը գտնվում է ստատիկ հավասարակշռության մեջ[3][4]։