Մոդալ տրամաբանություն

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Մոդալ տրամաբանություն, տրամաբանության բաժին, որն ուսումնասիրում է «անհրաժեշտության» և «հնարավորության» տրամաբանական կատեգորիաները։ Մոդալ տրամաբանությունում ուսումնասիրվում են իրական, հատկապես, անհրաժեշտ և հավանական դատողությունները։ Մոդալ տրամաբանության արդի ձևայնացված համակարգերում անհրաժեշտ և հավանական դատողությունները կազմվում են և տրամաբանական գործողությունների միջոցով, որոնց օգնությամբ, կամայական A բանաձևից ելնելով թույլատրվում է կազմել A («անհրաժեշտ է A») և A («հնարավոր է A») բանաձևերը։ Մոդալ տրամաբանության հիմնական համակարգերում այս գործողությունները արտահայտվում են միմյանց միջոցով, հետևյալ առնչությունների օգնությամբ՝ AAA-ն հնարավոր չէ այն և միայն այն դեպքում, եթե նրա բացասումը անհրաժեշտ է»),AAA-ն անհրաժեշտ չէ այն և միայն այն դեպքում, եթե նրա բացասումը հնարավոր է»), որոնք նման են Օ․ դը Մորգանի օրենքներին։ Մոդալ տրամաբանության հիմնական գործողությունները կարելի է մեկնաբանել բազմարժեք տրամաբանության տերմիններով։ Մոդալ տրամաբանության որոշ համակարգեր առնչվում են կոնստրուկտիվ տրամաբանությանը։ Մոդալ տրամաբանության առաջին օրինաչափությունները բացահայտել են Արիստոտելը, Թեոֆրաստեսը ու Եվդեմոսը։ Մոդալ տրամաբանության ստեղծման և ձևայնացման գործում մեծ ավանդ են ներդրել ամերիկացի տրամաբան Կ․ Լյուիսը և գերմանացի տրամաբան Մ․ Կրիպկեն։

Կաղապար:ՀՍՀ

Կաղապար:Մաթեմատիկա-անավարտ