Մրրկային էլեկտրական դաշտ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Անաղբյուր Ինչպես հայտնի է էլեկտրամագնիսական մակածման երևույթը առաջանում է մագնիսական հոսքի փոփոխման պատճառով։ Երբ այս երևույթը պայմանավորված է միայն մագնիսական դաշտի B ինդուկցիայի փոփոխմամբ, ապա կողմնակի ուժերի դեր  կատարում է փոփոխվող մագնիսական դաշտը։ Հետևաբար, կարելի է եզրակացնել, որ ժամանակի մեջ փոփոխվող մագնիսական դաշտը առաջացնում է EB լարվածությամբ էլեկտրական դաշտ ։ Այս դաշտի լարվածության EB

վեկտորի շրջապտույտը կամայական փակ կոնտուրով, ի տարբերություն անշարժ լիցքերի ստեղծած Eq Էլեկտրաստատիկ դաշտի ,զրոյից տարբեր է և հավասար է՝

εi=EBdl մակածման ԷլՇՈՒ-ին։

Մրրիկային էլեկտրական դաշտի հիմնական բանաձևի արտածումը

Մակածման ԷլՇՈՒ-ն մյուս կողմից արտահայտվում է հետևյալ բանաձևով ՝ εi=(dΦdt)=(ddt)(SBdS) և EBdl=(d/dt)(SBdS) :

ՕգտագործելովEBdl=SrotEBdS Ստոքսի օրենքը ,ստանում ենք ՝SrotEBdS=(d/dt)(SBdS)=S(B/t)dS ,

որտեղից հետևում է ՝rotEB=B/t : Ստացված արտահայտությունները ցույց են տալիս, որ փոփոխվող մագնիսական դաշտը ստեղծում է մրրիկային էլեկտրական դաշտ։

Ընդհանուր դեպքում կամայական էլեկտրական դաշտը կարող է  լինել Eqպոտենցիալային և EBմրրիկային դաշտերի գումար `E=Eq+EB:

Այդ դեպքում rotE=rotEq+rotEB և քանի որ էլեկտրաստատիկ դաշտի համար rotEq=0 վերջնականապես ստանում ենք `rotE=B/t:

Հարկ է նշել ,որ այս ինտեգրալային և դիֆերենցիալ տեսքով գրված հավասարումը Մաքսվելի ի էլեկտրամագնիական դաշտի տեսության հիմնական հավասարումներից մեկն է։