Յոհան Լամբերտ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Գիտնական Յոհան Հենրիխ Լամբերտ (Կաղապար:Lang-de, Կաղապար:ԱԾ), գերմանացի ֆիզիկոս, փիլիսոփա, մաթեմատիկոս, աստղագետ։ Մյունխենում և Բեռլինում եղել է ակադեմիկոս։

Ժառանգություն

Փիլիսոփայություն

Յոհան Հենրիխ Լամբերտի փիլիսոփայական հայացքները ձևավորվել են Քրիստիան Վոլֆի, Նիկոլայ Մալբրանշի և Ջոն Լոքի ազդեցությամբ։ «Տիեզերական նամակներ»-ից (Կաղապար:Lang-de, 1761 թվական) հետո, որոնցում շարադրված էր տիեզերքի ծագման և հիերարխիկ սարքի վարկածը, Լամբերտը հրատարակել է «Նոր օրգանոն» (Կաղապար:Lang-de, 1764 թվական) ծավալուն փիլիսոփայական շարադրությունը։ Դրա մեջ Լամբերտը անդրադարձել է քննադատական փիլիսոփայության հարցերին, հատկապես այնպիսի պատկերացումներին, որոնք, բացի առարկաների հատկանիշներից, պայմանավորված են նաև ճանաչող սուբյեկտի վիճակով։ Ասում են, որ Լամբերտի «Նոր օրգանոն»-ում առաջին անգամ գործածվել է «ֆենոմենոլոգիա»[1] փիլիսոփայական հասկացությունը։ Իմանուիլ Կանտը, որը Լամբերտի հետ նամակագրության մեջ էր, շատ բան էր ակնկալում նրա հետ փիլիսոփայական համագործակցությունից և վշտացած էր նրա վաղաժամ մահով։ Սակայն նշել է նաև Լամբերտի «մետաֆիզիկական մտահորիզոններում անփորձության» մասին։

Հայտնի են համակարգերի տեսությանը նվիրված աշխատանքները (Կաղապար:Lang-de, 1782-1787 թվականներ)։

Մաթեմատիկա

Լամբերտը 1761 թվականին առաջ է քաշել π, իսկ 1766 թվականին e թվերի իռացիոնալության մասին տեսությունը։ Սակայն այս թվերի տրանսցենդենտությունն ամրապնդել և ապացուցել հաջողվել է միայն հարյուր տարի անց։ Լամբերտը ոչ էվկլիդեսյան երկրաչափության հիմնադիրներից է։ «Զուգահեռ ուղիղների տեսությունը» (1786 թվական) հետմահու հրատարակված գրքում նա մի շարք խորը մտքեր է հայտնել երկրաչափության մեջ «հինգերորդ պոստուլատ»-ի դերի մասին և ներկայացրել է Լոբաչևսկու երկրաչափության մի շարք թեորեմներ, որոնք հակասական չէին։

1770 թվականին Լամբերտը կազմել է պարզ թվերի աղյուսակը մինչև 102000 թիվը, նպաստել է կոնական հատույթի, հիպերբոլական ֆունկցիաների զարգացմանը։

Իր «Մաթեմատիկայի և մաթեմատիկական հավելվածների կիրառման լրացումներ» (1765 թվական) աշխատության մեջ Լամբերտը, օգտագործելով աստղային հնգանկյունը, մաթեմատիկորեն հիմնավորել է Նեպերի կանոնը, որը հիմնականում օգտագործվում է ոլորտային եռանկյունաչափության մեջ հիմնական հարաբերակցությունների պարզեցված տեսքը ստանալու համար[2]։

Այլ գիտական աշխատանքներ

Լամբերտը կատարելագործել է որոշ երկրաչափական մեթոդներ, իրականացրել է շարժիչների շփման հետազոտություններ։ Ֆիզիկայում սկիզբ է դրել ֆենոմենոլոգիային։

Հիշողություն

Ի պատիվ Յոհանն Հենրիխ Լամբերտի, տիեզերքի աստերոիդներից մեկը անվանվել է (187) Լամբերտա, որը հայտնաբերվել է 1878 թվականին։ Նրա անունով է անվանվել նաև լուսնի` Երկրին ուղղված կողմի հարվածային խառնարաններից մեկը։

Նրա անունը կրում է նաև մակերևույթի պարզության չափման արտահամակարգային միավորը՝ լամբերտը։

Աշխատություններ

  • Anlage zur Architektonik oder Theorie des Einfachen und Ersten in der philosophischen und mathematischen Erkenntnis (Ռիգա, 1771 թվական)
  • Beiträge zum Gebrauche der Mathematik und deren Anwendung (1765, 1770, 1772 թվականներ)
  • Die freie Perspektive oder Anweisung jeden perspektivischen Aufriß von freyen Stücken und ohne Grundriß zu verfertigen (Zürich, 1759)
  • Insigniores orbitae cometarum proprietates (1761 թվական)
  • Kosmologische Briefe über die Einrichtung des Weltbaues (1761 թվական)
  • Logische und philosophische Abhandlungen. 2 Bde. (Dessau, 1782 և 1784 թվականներ)
  • Neues Organon oder Gedanken über die Erforschung und Berechnung des Wahren (1764 թվական)
  • Pyrometrie oder vom Maaße des Feuers und der Wärme (Բեռլին, 1779 թվական)
  • Photometria, sive de mensura et gradibus luminis colorum et umbras (Բասել, 1760 թվական)
  • Remarques sur le temperament en musique // Nouveaux mémoires de l’Académie Royale. Berlin, 1774, S. 68-71

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Գրականություն

  • Կաղապար:Ռուսերեն հոդված
  • Կաղապար:Ռուսերեն գիրք
  • Круглов А. Н. О понятии феноменологии.// Историко-философский ежегодник. М.: Наука, 2006. С.101-104.
  • Кузичева З. А. Учение о знаках Г. И. Ламберта // Современная логика: проблемы теории, истории и применения в науке: Материалы VII Общероссийской научной конференции. 20—22 июня 2002 г. СПб., 2002. С. 332—334. ISBN 5-288-03115-0
  • Paola Basso Filosofia e geometria : Lambert interprete di Euclide. Firenze : La nuova Italia, 1999. — X, 263 p. ISBN 8822142357
  • Athanase Papadopoulos et Guillaume Théret, " La théorie des parallèles de Johann Heinrich Lambert : Présentation, traduction et commentaires ", Collection Sciences dans l’histoire, Librairie Albert Blanchard, Paris, 2014. ISBN 978-2-85367-266-5

Արտաքին հղումներ

Կաղապար:Արտաքին հղումներ

  1. «Феноменология» — статья Новой Философской энциклопедии на сайте ИФ РАН.
  2. Կաղապար:Ռուսերեն հոդված