Նատրիումի սուլֆիտ
Jump to navigation
Jump to search
Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ Նատրիումի սուլֆիտ, անգույն բյուրեղներ ծծմբային թթվի նատրիումական չեզոք աղը՝ բանաձևով, լուծվում է ջրում, առաջացնում է բյուրեղահիդրատ։
Հատկութունները
Նատրիումի սուլֆիտը ուժեղ վերականգնիչ է։ Սովորական ջերմաստիճանում ջրային լուծույթից անջատվում բյուրեղահիդրատը։ Ջրային լուծույթներում հեշտությամբ օքսիդանում է օդի թթվածնի հետ։ Ջրային լուծույթներում միանում է ծծմբի հետ առաջացնելով նատրիումի տիոսուլֆատ։
Ստացումը
Նատրիումի սուլֆատ ստանում են․
- Նատրիումի կարբոնատի () և ծծմբի երկօքսիդի () փոխազդեցությամբ
- նատրիումի հիդրոսուլֆիտի () և նատրիումի հիդրօքսիդի չեզոքացմամբ 38–40°C ջերմաստիճանում, հաջորդաբար սառեցմամբ և հեպտահիդրատի բյուրեղացմամբ
- նատրիումի հիդրօքսիդի և ծծմբի երկօքսիդի փոխազդեցությամբ
Անջուր աղ
- առանձնացնում են բյուրեղացմամբ 95-100°C ջերմաստիճանում կամ հեպտահիդրատի ջրազրկմամբ։
- ստանում են նատրիումի հիդրոսուլֆիտի և կալցիումի հիդրօքսիդի փոխազդեցությամբ։
- ստացվում է որպես կողմնակի նյութ բենզոլսուլֆոթթվից ֆենոլ ստանալիս։
Այս ռեակցիաները իրականացնեկուց հետո կարող ենք ամփոփել․
Կիրառությունը
Օգտագործվում է լուսանկարչության (հայտածիչ), դեղանյութերի և արհեստական մանրաթելերի արտադրության մեջ։ Նատրիումի հիդրոսուլֆիտը՝ , օգտագործվում է սննդի (պահածոյացնող միջոց), կաշվի և կտորեղենի (սպիտակեցման և ներկման ժամանակ) արտադրության մեջ։