Ներգծյալ շրջանագծի կենտրոն

testwiki-ից
Jump to navigation Jump to search
ABC սուրանկյուն եռանկյալ ներգծյալ շրջանագծի կենտրոնը։

Բազմանկյան ներգծյալ շրջանագծի կենտրոն կամ ինցենտր, եռանկյան նշանավոր կետերից մեկը, որը միանշանակ կախված է եռանկյունուց և անկախ է եռանկյան կողմերի և գագաթների դիտարկման հերթականությունից։ Ինցենտրը հանդիսանում է ցանկացած եռանկյան անկյունների կիսորդների հատման կետը[1]։

Բազմանկյան ներգծյալ շրջանագծի կենտրոնը նշանակվում է լատիներեն I տառով, որը վերցված է անգլերեն «Incenter» բառից։ Եռանկյան կենտրոնների հանրագիտարանում ներգծյալ շրջանագծի կենտրոնը գրանցված է X(1)նշանի ներքո։

Հատկություններ

Եթե բազմանկյան բոլոր կողմերը շոշափում են շրջանագիծը, ապա շրջանագիծը կոչվում է այդ բազմանկյան ներգծյալ շրջանագիծ։ Ներգծյալ շրջանագծի կենտրոնը պետք է հավասարահեռ լինի բազմանկյան կողմերից, այսինքն լինի կիսորդների հատման կետում։

  • Կամայական ABC և O տառով նշանակենք նրա կիսորդների հատման կետը։ O կետից տանենք OK,OL և OM ուղղահայացները համապատասխանաբար, AB,BC և CA կողմերին։ Քանի որ O կետը հավասարապես է հեռացված ABC կողմերից, ապա OK=OL=OM։ Ուստի O կենտրոնով և OK շառավիղով շրջանագիծն անցնում է K,L և M կետերով։ ABC կողմերը K,L,M կետերում շոշափում են այդ շրջանագիծը, քանի որ դրանք ուղղահայաց են OK,OL և OM շառավիղներին։ Ուրեմն O կենտրոնով և OK շառավիղով շրջանագիծը ABC-ին ներգծյալ է։

Կաղապար:Թեորեմ

Տես նաև

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

  1. Լ.Ս. Աթանասյան, Վ.Ֆ. Բուտուզով, Ս.Բ. Կադոմցև, Է.Գ. Պոզնյակ, Ի.Ի..Յուդինա։ Երկրաչափություն 8-րդ դասարան, Երևան, «Զանգակ 97», 2007