Ներքին կոնվերսիա

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Ներքին կոնվերսիա, գրգռված միջուկի՝ ավելի ցածր էներգիայով վիճակի անցման ժամանակ դիտվող երևույթ, երբ անջատվող էներգիան ոչ թե ճառագայթվում է γ-քվանտի ձևով, այլ անմիջականորեն փոխանցվում է նույն ատոմի էլեկտրոններից մեկին։ Ընդ որում γ- քվանտի փոխարեն առաքվում է կոնվերսիոն էլեկտրոն։ Էլեկտրոնները կարող են առաքվել ատոմի տարբեր թաղանթներից, ուստի համապատասխանաբար տարբերում են K,L,M և այլ էլեկտրոններ։ Էլեկտրոնի կինետիկ էներգիան փոքր է γ-անցման էներգիայից տվյալ թաղանթի կապի էներգիայի չափով։ Ներքին կոնվերսիան միշտ ուղեկցվում է բնութագրական ռենտգենյան ճառագայթումով։ Ներքին կոնվերսիայի հավանականությունը բնութագրվում է ներքին կոնվերսիայի գործակցով, որը հավասար է կոնվերսիոն էլեկտրոնների թվի հարաբերությանը նույն գրգռված մակարդակից միևնույն ժամանակահատվածում առաքված γ-ճառագայթների թվին․ α=NeNγ։ Եթե միջուկի գրգռման էներգիան մեծ է էլեկտրոնի և պոզիտրոնի հանգստի էներգիաների գումարից (2mec2), ապա միջուկի անցումը գրգռված վիճակից ավելի փոքր էներգիա ունեցող վիճակի տեղի է ունենում էլեկտրոն–պոզիտրոն զույգի առաքմամբ։ Այս երևույթը՝ «զույգային» կոնվերսիան, 1934-ին առաջինը փորձով դիտել են Ա․ Ի․ Ալիխանովը, Ա․ Ի․ Ալիխանյանը և Մ․ Ս․ Կոզոդաևը։

Տես նաև

Կաղապար:ՀՍՀ