Նման պատկերներ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Նման պատկերներ, պատկերների նմանություն, երկրաչափական հասկացություն, որը բնութագրում է պատկերների միևնույն ձևի լինելը՝ անկախ չափերից: Ավելի խիստ սահմանումը հետևյալն է. F1 պատկերը կոչվում է նման F2 պատկերին՝ նմանության k>0 գործակցով (F1F2), եթե F1-ի և F2-ի կետերի միջև կարելի է հաստատել այնպիսի փոխմիարժեք համապատասխանություն, որ F1-ի ցանկացած երկու X և Y կետերի հեռավորության այդ կետերին համապատասխան (F2-ի) X և Y կետերի հեռավորության հարաբերությունը հավասար է k-ի:

Պատկերների նմանությունն ունի հետևյալ հատկությունները՝

ա) F1/F1,
բ) եթե F1F2, ապա F2 1F1,
գ) եթե F1F2,F2F3, ապա F1k ḵ′ F3:

Նման պատկերների մակերեսների հարաբերությունը հավասար է նմանության գործակցի քառակուսուն, իսկ ծավալների հարաբերությունը՝ խորանարդին:

Նման պատկերներ հասկացության հետ սերտորեն կապված է նմանության ձևափոխություն հասկացությունը. հարթության (տարածության) այնպիսի արտապատկերումն ինքն իր վրա, որի դեպքում հարթության (տարածության) ցանկացած X և Y կետերը արտապատկերվում են այնպիսի X և Y կետերի, որ |XY| և |XY| հեռավորությունների հարաբերությունը միևնույն k թիվն է (կախված չէ X և Y-ից), կոչվում է նմանության ձևափոխություն (k գործակցով):

Նմանության ձևափոխության դեպքում պատկերներն անցնում են իրենց նման պատկերների: Նմանության ձևափոխությունները խումբ են կազմում և աֆինական ձևափոխությունների մասնավոր դեպքն են: Պատկերների նմանությունը կիրառվում է մոդելավորման, գծագրության մեջ, քարտեզային գործում:

Կաղապար:ՀՍՀ