Շահույթի բաշխում
Շահույթի բաշխում (Կաղապար:Lang-en), ձեռնարկություններում աշխատակիցներին ուղղակի կամ անուղղակի վճարումների կատարում ներառող խրախուսական տարբեր ծրագրեր՝ հաճախ կախված ընկերության շահութաբերությունից, աշխատակիցների աշխատավարձից և բոնուսներից[1][2][3]։
Հանրային առևտրով զբաղվող ընկերություններում այս ծրագրերը սովորաբար համարվում են աշխատակիցներին բաժնետոմսերի բաշխում:
Շահույթի բաշխման պլանները հիմնված են կանխորոշված տնտեսական բաշխման կանոնների վրա, որոնք սահմանում են շահույթի բաշխումը ընկերության՝ որպես հիմնականի և աշխատողի՝ որպես գործակալի միջև: Օրինակ, ենթադրենք որ եկամուտը է, որը կարող է լինել պատահական փոփոխական։ Նախքան շահույթն իմանալը, տնօրենը և գործակալը կարող են պայմանավորվել բաշխման կանոնի շուրջ ։ Այս դեպքում, գործակալը կստանա , իսկ տնօրենը՝ [4]։
Շահույթի բաշխումը հանգեցնում է ավելի քիչ կոնֆլիկտի և ավելի մեծ համագործակցության աշխատուժի և նրանց գործատուների միջև[5][6]։
Պատմություն
Ամերիկացի քաղաքական գործիչ Ալբերտ Գալատինը 1790-ականներին իր ապակե իրերի պատրաստման ֆիրմայում ուներ շահույթի բաշխման մշակված քաղաքականություն: Շահույթի բաշխման մեկ այլ վաղ օրինակներից էր անգլիացի քաղաքական գործիչ Թեոդոր Թեյլորի քաղաքականությունը, որը 1800-ականների վերջին այդ պրակտիկան ներդրել է իր գործարաններում[7]։ Միացյալ Թագավորությունում շահույթի բաշխումը նշանավոր է դարձել 1860-ականներին[8][9]։ 1889 թվականին տնտեսագետ Նիկոլաս Փեյն Գիլմանը արձանագրել է շահույթի բաշխման 135 դեպք Միացյալ Նահանգներում և Եվրոպայում[10]:
Տնտեսագետները 1880-ական թվականներին խոշոր տնտեսական ամսագրերում քննարկում էին շահույթի բաշխումը[11][12]: Ուիլյամ Կուպեր Պրոկթերը 1887 թվականին հիմնել է շահույթի բաշխման պլան Պրոկտեր Էնդ Գեմբլիում[13]:
Շահույթի բաժանումը պատմականորեն տարածված պրակտիկա է եղել Հոլիվուդի կինոարտադրությունում[14]: Շահույթի բաշխման գործընկերությունը տարածված է նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են իրավաբանությունը, հաշվապահությունը, բժշկությունը, ներդրումային բանկը, ճարտարապետությունը, գովազդը և խորհրդատվությունը[15]:
Հարվարդի տնտեսագետ Մարտին Լ. Վեյցմանը 1980-ականներին շահույթի բաշխման նշանավոր ջատագովն էր՝ այդ պրակտիկան խթանելու համար ազդելով կառավարությունների վրա: Վեյցմանը պնդում էր, որ շահույթի բաշխումը կարող է լինել գործազրկությունը նվազեցնելու միջոց՝ առանց գնաճի ավելացման[16]: Տնտեսագետները քննարկել են տարբեր արդյունքների վրա շահույթի բաշխման ազդեցությունը[17][18][19][20][21][22]։
Հայաստան
Համաձայն ՀՀ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենքի, ընկերությունն իրավունք ունի ոչ հաճախ, քան եռամսյակը մեկ անգամ իրականացնելու իր շահույթի բաշխում ընկերության մասնակիցների միջև: Շահույթի բաշխման մասին որոշումն ընդունվում է ընդհանուր ժողովի կողմից: Բաշխման ենթակա շահույթը բաշխվում է ընկերության մասնակիցների միջև` ըստ ընկերության կանոնադրական կապիտալում նրանց բաժնեմասերի չափերի: այաստանի Հանրապետության օրենքով: Շահույթը բաշխվում է շահույթի բաշխման մասին որոշումն ընդունվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում[23]:
Իսկ օրինակ բանկերի մասնակիցների միջև շահույթի բաշխման կարգն ու առանձնահատկությունները սահմանվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքով, ըստ որի բանկն իրավունք ունի որոշում ընդունելու իր մասնակիցներին եռամսյակային, կիսամյակային կամ տարեկան շահութաբաժինների վճարման մասին, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով և կանոնադրությամբ: Ինչպես նաև միջանկյալ (եռամսյակային և կիսամյակային) շահութաբաժինների վճարման, շահութաբաժնի չափի և դրա վճարման ձևի մասին որոշումն ընդունում է խորհուրդը: Տարեկան շահութաբաժինների վճարման, շահութաբաժնի չափի և դրա վճարման ձևի մասին որոշումն ընդունում է բանկի մասնակիցների ընդհանուր ժողովը՝ խորհրդի առաջարկությամբ[24]:
Եվրոպա
Ղեկավարության մասնաբաժինը շահույթում
Ղեկավարությանը կամ տնօրենների խորհրդին վճարվող շահույթի մասնաբաժինը երբեմն կոչվում է տանտիեմ (Կաղապար:Lang-fr): Այս ֆրանսերեն տերմինը սովորաբար կիրառվում է որոշ եվրոպական երկրների, այդ թվում՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Բելգիայի և Շվեդիայի բիզնեսի պրակտիկան նկարագրելու համար: Այն սովորաբար վճարվում է ի լրումն մենեջերի (կամ տնօրենի) ֆիքսված աշխատավարձի և բոնուսների (բոնուսները սովորաբար կախված են նաև շահույթից, և հաճախ բոնուսները և տանտիեմը համարվում են վերաբերում են նույն իրավիճակին)։ Օրենքները տարբեր են երկրից երկիր[25]։
Եկամտի բաշխում
Եկամտի բաշխումը (Կաղապար:Lang-en) մի ծրագիր է, որը աշխատակիցներին վերադարձնում է ծախսերում խնայողությունները, սովորաբար որպես միանվագ բոնուս: Դա արտադրողականության չափանիշ է, ի տարբերություն շահույթի բաշխման, որը շահութաբերության չափանիշ է: Գոյություն ունեն երեք հիմնական տեսակ.
- Սկանլոն պլան - այս ծրագիրը օգտագործվում է 1930-ականներից և նախատեսված է աշխատուժի ծախսերը նվազեցնելու համար՝ առանց ընկերության գործունեության մակարդակի իջեցման: Խթանումները ստացվում են որպես աշխատանքի ծախսերի և արտադրության իրացման արժեքի (Կաղապար:Lang-en) հարաբերակցության ֆունկցիա:
- Ռակեր պլան - այս պլանը կազմակերպության ներսում օգտագործում է ենթախմբեր, բայց թեև ենթախմբերի կառուցվածքն ավելի պարզ է, ծախսերի խնայողության հաշվարկներն ավելի բարդ են: Հաշվարկվում է հարաբերակցություն, որն արտահայտում է արտադրության արժեքը, որն անհրաժեշտ է ընդհանուր աշխատավարձի յուրաքանչյուր դոլարի համար[26]:
- Իմպրոշեյր - այս հասկացությունը նշանակում է «բարելավված արտադրողականություն փոխանակման միջոցով» և ավելի նոր միտում է շահույթի բաշխման ոլորտում: Այս պլանով մշակվում է ստանդարտ, որը սահմանում է ինչ-որ բան արտադրելու համար նախատեսված ժամերի քանակը, և այս ստանդարտի և իրական արտադրության միջև եղած ցանկացած խնայողություն բաշխվում է ընկերության և աշխատողների միջև[27]:
Տես նաև
Գրականություն
- Weitzman, Martin L. (1985). "The Simple Macroeconomics of Profit Sharing". The American Economic Review. 75 (5): 937–953. ISSN 0002-8282.
- Weitzman, Martin L. (1985). "Profit Sharing as Macroeconomic Policy". The American Economic Review. 75 (2): 41–45. ISSN 0002-8282.
- Weitzman, Martin L. (1987). "Steady State Unemployment Under Profit Sharing". The Economic Journal. 97 (385): 86–105. doi:10.2307/2233324. ISSN 0013-0133.
Ծանոթագրություններ
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Moffatt, Mike. (2008) About.com Sharing Rule Կաղապար:Webarchive Economics Glossary; Terms Beginning with S. Accessed June 19, 2008.
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite book
- ↑ Կաղապար:Cite news
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite book
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Britannica
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite web
- ↑ Կաղապար:Cite web
- ↑ Կաղապար:Cite book
- ↑ Rucker, A. W. et al., Re: "Management's Attitude toward Wage Incentive Systems", ILR Review, Vol. 5, No. 3 (April 1952), pp. 422-425, accessed 29 March 2023
- ↑ Կաղապար:Citation