Շառավիղ-վեկտոր

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Անաղբյուր Շառավիղ-վեկտոր, կետի դիրքը տարածության մեջ ներկայացնող վեկտորը կամայականորեն ընտրված կոորդինատների սկզբնակետի նկատմամբ։ Սովորաբար նշանակվում է r կամ պարզապես 𝐫: Եթե նշանակենք կոորդինատական համակարգի սկզբնակետը O, իսկ կետը՝ P, ապա

𝐫=OP:

Վեկտորական տարածության մեջ գտնվող կամայական կետի համար շառավիղ-վեկտորն ուղղված է կոորդինատների սկզբնակետից դեպի այդ կետը։ Շառավիղ-վեկտորի երկարությամբ (կամ մոդուլով) որոշվում է կետի հեռավորությունը կոորդինատների սկզբնակետից։ Հարթության վրա շառավիղ-վեկտորի անկյուն է կոչվում այն անկյունը, որը շառավիղ-վեկտորը կազմում է աբցիսների առանցքի հետ ժամսլաքի հակառակ ուղղությամբ։

Շառավիղ-վեկտորը տարբեր կոորդինատական համակարգերում

  • Դեկարտյան՝
r=Xex+Yey+Zez
  • Բևեռային, գնդային՝
r=Rer
  • Գլանային՝
r=Rer+Zez

Մեխանիկայում

Ցանկացած շարժման հավասարման մեջ r(t) շառավիղ-վեկտորը սովորաբար ամենագործածական մեծությունն է, քանի որ այս ֆունկցիան է որոշում մասնիկի (այսինքն՝ կետային զանգվածի) շարժումը՝ դրա դիրքը ժամանակի t պահին տրված կոորդինատական համակարգի նկատմամբ։ Միաչափ շարժման դեպքում շառավիղ-վեկտորն ունի միայն մեկ բաղադրիչ, այնպես որ այն վերածվում է սկալյար կոորդինատի։ Կարելի է ասել վեկտոր x ուղղությամբ կամ շառավղային r-ուղղություն։ Համապատասխան նշանակումները՝

𝐱xx(t),rr(t),ss(t)

Կաղապար:Արտաքին հղումներ Կաղապար:Երկրաչափություն-անավարտ