Ուտկիագվիկ
Կաղապար:Տեղեկաքարտ Աշխքարտ Ուտկիագվիկ (Կաղապար:Lang-en, մինչև 2016 թվականը՝ Բարոու, Կաղապար:Lang-en), քաղաք Ալյասկայի հեռավոր հյուսիսում։ Աշխարհի ամենահյուսիսային քաղաքներից մեկը և Միացյալ Նահանգների ամենահյուսիսային բնակավայրն ու քաղաքը։ Բնակչությունը 2021 թվականի տվյալներով կազմում է 4443 մարդ։ Ըստ 2009 թվականի տվյալների՝ բնակչության 61% կազմում էին էսկիմոսներրը[1]։ Հին անվանումը Ջոն Բարոուի պատվին է։ 2016թ հոկտեմբերին կայացած հանրաքվեի արդյունքներով 2016 թվականի դեկտեմբերին քաղաքը վերանվանվել Ուտկիագվիկ[2][3]։
Մոտակայքում է Բարոու քաղաքը՝ ԱՄՆ ամենահյուսիսային կետը։ Քաղաքի մոտ կա օդերեւութաբանական կայան, Կատարվում է նավթի արդյունահանում։
Աշխարհագրություն
Ուտկիագվիկ քաղաքը գտնվում է Հյուսիսային բևեռից մոտավորապես 2100 կմ հեռավորության վրա։ Երկրի ընդհանուր մակերեսի 2,6%-ը գտնվում է Ուտկիագվիկից հյուսիս[4]։
ԱՄՆ մարդահամարի բյուրոյի տվյալներով՝ քաղաքը զբաղեցնում է 54 կմ² տարածք, որից՝ 47 կմ² ցամաքային և 8 կմ² ջրային տարածք է։ Քաղաքի հողային տարածքի մեծ մասին բնորոշ է տունդրան[5],իսկ հողի սառցակալման խորությունը այստեղ հասնում է 400 մետրի։
Քաղաքից ոչ հեռու գտնվում է հինավուրց 8 կիլոմետրանոց Ավակ հրաբխային խառնարանը։
Կլիմա
Քանի որ Ուտկիագվիկը գտնվում է Բևեռային շրջանից 515 կիլոմետր դեպի հյուսիս, քաղաքի կլիման ցուրտ է և չոր և համարվում է բևեռային։ Քաղաքում ձմեռները կարող են վտանգավոր լինել սաստիկ սառնամանիքների և ուժեղ քամիների պատճառով, և նույնիսկ ամռանը այնտեղ եղանակը շատ զով է։ Ընդհանուր առմամբ, Ուտկիագվիկում ջերմաստիճանը 0-ից ցածր կարող է լինել տարեկան մոտ 324 օր[6][7], իսկ ցրտահարություններ և ձյան տեղումներ հնարավոր են ցանկացած ամսվա ընթացքում[8]
- Տարեկան միջին ջերմաստիճան՝ −11,3 C°
- Քամու միջին արագություն՝ 5,6 մ/վ
- Օդի միջին տարեկան խոնավություն՝ 72 %
Ուտիագվիկը ժողովրդական մշակույթում
Քաղաքում են տեղի ունենում«30 գիշերներ», «Բոլորը սիրում են կետերին», « Սառույցի վր» (2011) ֆիլմերի գործողությունները։
Քույր քաղաքներ
Կլիմա
Պատկերասրահ
- Պատկերասրահ
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- ↑ Կաղապար:Cite web
- ↑ Կաղապար:Cite web
- ↑ Կաղապար:Cite web
- ↑ Площадь сферического сегмента с центром на полюсе: , где — широта сечения сферы, — высота сегмента, — радиус сферы. Отношение этой площади к площади всей сферы: .
- ↑ Կաղապար:Cite web
- ↑ Կաղապար:Cite web
- ↑ Կաղապար:Cite web
- ↑ Կաղապար:Cite web