Պենելոպե Կույանու
Պենեոպի Կույանու-Գոլդբերգ (Կաղապար:Lang-en, ծննդյան անուն - Պինելոպի Կույանու (Կաղապար:Lang-el)[1][2][3], ծնվել է՝ Կաղապար:ԱԾ), հունա-ամերիկյան տնտեսագետ, Յեյլի համալսարանի պրոֆեսոր[4][5], Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետ (2018- 2020)[6][7]։
Պենելոպի Կույանուն առաջին կինն է, ով եղել է «American Economic Review» պարբերականի գլխավոր խմբագիր, որը տնտեսագիտության ոլորտում ամենահեղինակավոր ամսագրերից է[8]։ Էկոնոմետրիկ միության (2004), Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի (2014)[9], Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի (2018), ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի (2019) անդամ[10]։ Հղումների գործակիցը 33 է և մեջբերվել է ավելի քան 11740 անգամ[11]։ Հունաստանի և ԱՄՆ-ի քաղաքացի է[12]։ Տիրապետում է հունարեն և գերմաներեն լեզուներին[13]։
Կենսագրություն
Վաղ տարիք և կրթություն
Պենելոպի Կույանուն ծնվել և մեծացել է Աթենքում (Հունաստան)[14][15]։ Ընդունվել է Կապոդիստրիասի անվան Աթենքի ազգային համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, սակայն շուտով դառնալով Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) կրթաթոշակառու՝ մեկնել է Գերմանիա սովորելու[14][15] և այնտեղ ավարտել է Ֆրայբուրգի համալսարանը (1986 թ.) այնուհետև Սթենֆորդի համալսարանը (1992 թ.)[13]:
Գործունեություն
Պենելոպի Կույանուն 1989 թվականի հունիս-սեպտեմբեր. պրակտիկանտ է Արժույթի միջազգային հիմնադրամի հետազոտական բաժնում։ 1992-1999թվականներին Փրինսթոնի համալսարանի տնտեսագիտության ասիստենտ է,1995-2001թվականներին Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի (NBER) գիտաշխատող ։ Պենելոպին իր գիտական գործունեությունը շարունակում է 2001թվականին NBER-ում, 2005-2010 թվականներին Զարգացման հետազոտությունների և տնտեսական վերլուծության բյուրոյի ավագ գիտաշխատող է (ՀԱՑ), 2006–2007թվականին հրավիրյալ գիտնական Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկում։ 2016 թվականին Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի Միջազգային աճի կենտրոնում (IGC) հետազոտող է։ 2006-2012 թվականներին Դաշնային տնտեսական վիճակագրության խորհրդատվական կոմիտեի (FESAC) անդամ, իսկ 2010թ թվականին նաև Ն.Վ. ՀԱՑ ընկերության տնօրենների խորհրդի անդամ[16]։
Կույանուն նաև դասավանդում է տարբեր համալսարաններում՝ 1999-2001թվականներին Կոլումբիայի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր է, 2001–2007թվականներին և 2010թվականի նոյեմբերից մինչև 2018թվականը Յեյլի համալսարանի պրոֆեսոր է։ 2007-2010 թվականներին եղել է տնտեսագիտության պրոֆեսոր է Փրինսթոնի համալսարանում։
Ակտիվ զբաաղվել է նաև այլ գործունեությամբ՝ 2007-2010 թվականներին այնուհետև 2017 թվականին The American Economic Review-ի համախմբագիր է, 2011-2016 թվականին The American Economic Review-ի գլխավոր խմբագիր։
2016 թվականին ընտրվել է Էկոնոմետրիկ ընկերության խորհրդի անդամ և մնացել այդ պաշտոնին մինչև 2019թվականը, 2017թվականին ընտրվել է նույն ընկերության գործկոմի անդամ և ազատվել է այդ պաշտոնից 2021թվականին։
2018-ին ընտրվել է Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի փոխնախագահ, իսկ արդեն 2019թվականին նույն կառույցի նորընտիր նախագահ[17]։
2018 թվականի ապրիլի 26-ին նշանակվել է Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետն[18]։ Հետազոտության շուրջ սկանդալից հետո, որը ցույց տվեց, որ Համաշխարհային բանկի կողմից աղքատ երկրներին տրվող օգնության մի մասը հայտնվում է այդ երկրների էլիտայի մասնավոր օֆշորային հաշիվներին, 2020 թվականի մարտի 1-ին Պենելոպի Կույանուն հրաժարական տվեց, քանի որ պնդում էր որ հրապարակվեն այդ տվյալները, մինչդեռ Համաշխարհային բանկի ղեկավարությունը ամեն կերպ խոչընդոտում էր։
Պենելոպի Կույանուն ունի բազմաթիվ հրապարակումներ կիրառական միկրոտնտեսության, միջազգային առևտրի և շուկայի կազմակերպման տեսության բնագավառներում։ Վերջին հետազոտություններից մի քանիսը կենտրոնանում են եկամուտների աճի և բաշխման վրա առևտրի ազատականացման ազդեցության, զարգացող երկրներում մտավոր սեփականության իրավունքների կիրարկման ազդեցության վրա և այլն[5][13]։
Պարգևներ
- 1981-1986 թվականներին՝ DAAD կրթաթոշակ։
- 1987-1988 թվականներին՝ Ալեքսանդր Օնասիսի հիմնադրամի կրթաթոշակ։
- 1987-1988 թվականներին՝ Ստենֆորդի համալսարանի կրթաթոշակ։
- 1989 թվականին՝ Սթենֆորդի համալսարանի լավագույն գիտական աշխատանքի մրցանակ։
- 1990-1991 թվականներին Ջոն Մ. Օլինի հիմնադրամի կրթաթոշակ։
- 1992 թվականին՝ Եվրոպական սեմինարային շրջագայության խոսնակ, Տնտեսական ուսումնասիրությունների տեսություն։
- 1994-1995 թվականներին՝ Հուվեր ինստիտուտի կրթաթոշակ։
- 1998-1999 թվականներին՝ Ռասել Սեյջի հիմնադրամի կրթաթոշակ։
- 1998-2000 թվականներին Ալֆրեդ Սլոուն հիմնադրամի կրթաթոշակ։
- 2003 թվականին՝ Բոդոսակիսի անվան մրցանակ հասարակական գիտությունների ոլորտում[19]։
Աշխատանքների ընտրանի
- Գոլդբերգ, Պինելոպի; Մայքլ Մ. Կնետեր (1997)։ «Ապրանքների գները և փոխարժեքները. ի՞նչ ենք մենք սովորել»։ Journal of Economic Literature. 35 (3): 1243—1272 թթ.
- Գոլդբերգ, Պինելոպի Կույանու; Նինա Պավչնիկ (2007). «Գլոբալիզացիայի բաշխված ազդեցությունը զարգացող երկրներում». Journal of Economic Literature. 45 (1): 39-82.
- Մեգգի, Ջովաննի; Պինելոպի Կույանու Գոլդբերգ (1999)։ «Պաշտպանություն վաճառքի համար. Էմպիրիկ հետաքննություն». Ամերիկյան տնտեսական ակնարկ. 89 (5): 1135—1155 թթ.
- Գոլդբերգ, Պինելոպի Կույանու (1995). «Արտադրանքի տարբերակումը և օլիգոպոլիան միջազգային շուկաներում. ԱՄՆ ավտոմոբիլային արդյունաբերության դեպքը». Էկոնոմետրիկա՝ Էկոնոմետրիկ հասարակության հանդես՝ 891—951։
- Գոլդբերգ, Պինելոպի Կույանու; Ամիտ Կումար Խանդելվալ, Նինա Պավչնիկ և Պետիա Տոպալովա (2010)։ «Ներմուծված միջանկյալ ներդրումներ և ներքին արտադրանքի աճ. ապացույցներ Հնդկաստանից». The Quarterly Journal of Economics. 125 (4): 1727—1767 թթ.
- Ատտանասիո, Օրազիո; Գոլդբերգ, Պինելոպի Կույանու, և Նինա Պավչնիկ (2004)։ «Առևտրային բարեփոխումներ և աշխատավարձերի անհավասարություն Կոլումբիայում». Զարգացման տնտեսագիտության հանդես. 74 (2): 331—366։
- Պենելոպե Կույանու Գոլդբերգ Վաճառքի ապագան // Ֆինանսներ և զարգացում, հունիս 2019.
Ծանոթագրություններ
Գրականութուն
- Բորիս Գրոզովսկի Պենելոպի Գոլդբերգ։ Պրոտեքցիոնիզմը հավատում է նրանց ում պետք է պաշտպանի Econs.online
- ↑ Կաղապար:Cite web
- ↑ Կաղապար:Cite web
- ↑ Կաղապար:Cite web
- ↑ Կաղապար:Cite web
- ↑ 5,0 5,1 Կաղապար:Cite web
- ↑ Կաղապար:Cite web
- ↑ Կաղապար:Cite web
- ↑ Կաղապար:Cite web
- ↑ Կաղապար:Cite web
- ↑ News from the National Academy of Sciences Կաղապար:Webarchive NAS
- ↑ Կաղապար:Cite web
- ↑ Կաղապար:Cite web
- ↑ 13,0 13,1 13,2 Կաղապար:Cite web
- ↑ 14,0 14,1 Կաղապար:Cite web
- ↑ 15,0 15,1 Կաղապար:Cite web
- ↑ Կաղապար:Cite web
- ↑ Կաղապար:Cite web
- ↑ Կաղապար:Cite web
- ↑ Կաղապար:Cite web