Պղնձի կարբոնատ
Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ Պղնձի կարբոնատ II (CuCO3)։ Ածխաթթվի և պղնձի աղը։ Առաջանում է, երբ լուծույթում փոխազդեցության մեջ են մտնում երկավալենտ պղնձի աղը և ուրիշ մետաղի լուծելի կարբոնատ, առաջանալուց հետո միանգամից ենթարկվում է հիդրոլիզի։
Ֆիզիկական հատկություններ
Անկայուն, տաքացնելիս քայքայվող, սպիտակ բյուրեղային նյութ կանաչավուն երանգով (դա հիդրոլիզի արդյունք է)։ Ջրում անլուծելի է։

Ստացումը
Այն անհնար է ստանալ երկվալետն պղնձի աղի և այլ մետաղի կարբոնատի փոխազդեցությունից (տեղի է ունենում հիդրոլիզ, անջատվում է պղնձի հիդրոքսոկարբոնատներ՝ CuCO3·Cu(OH)2 և 2CuCO3·Cu(OH)2)։
Պղնձի կարբոնատ ստանում են հիդրոքսոկարբոնատներին ավելացնելով CO2 4,8 ՄՊա ճնշման տակ և 180 °C ջերմաստիճանում։
Քիմիական հատկություններ
Պղնձի կարբոնատը խիստ թունավոր և անկայուն է, տաքացնելիս քայքայվում է առաջացնելով պղնձի օքսիդ և ածխաթթու գազ`
Ինչպես բոլոր կարբոնատները այն հեշտությամբ փոխազդում է թթուների հետ առաջացնելով երկվալենտ պղնձի աղ և ածխաթթու գազ`
Ամոնիակի ջրային լուծույթը և մետաղների ցիանիդների լուծույթները իրենց մեջ լուծում է պղնձի կարբոնատը համապատասխանաբար առաջացնելով ամիակատներ և երկվալենտ պղնձի ցիանոկոմպլեկսներ`
Պղինձը և նրա համձուլվածքները (բրոնզ, լատուն, մելխիոր և այլն) խոնավ օդում ջրի և ածխաթթու գազի ազդեցությամբ ծածկվում են պղնձի կարբոնատի շերտով, որը բաղադրությամբ նման է մալաքիտին։
Կիրառությունը
Պղնձի կարբոնատը լայն կիրառություն չգտավ, սակայն պղնձի հիդրոքսոկարբոնատները ունեն լայն կիրառությունը`
- Օգտագործվում է պղնձի այլ միացությունների սինթեզի համար։
- Կարծր մալքիտը շատ թանկարժեք քար է։
- Օգտագործվում է «Մալաքիտային կանաչ» ներկի ստացման համար։
- Ազուրիտը օգտագործում են պղինձ ստանալու համար։