Ռեզերֆորդի բանաձև

testwiki-ից
Jump to navigation Jump to search
Էռնեստ Ռեզերֆորդ

Ռեզերֆորդի բանաձև, Կուլոնի օրենքով փոխազդող ոչ ռելյատիվիստական կետային լիցքավորված մասնիկների ցրման էֆեկտիվ լայնական կտրվածքի բանաձև․ ստացել է Էռնեստ Ռեզերֆորդը 1911 թվականին։

Իներցիայի կենտրոնի համակարգում (համակարգ, որում բախվող մասնիկների լրիվ իմպուլսը հավասար է զրոյի) Ռեզերֆորդի բանաձևն ունի հետևյալ տեսքը.

dσdΩ=(Z1Z2e22mv2)21sin4(θ/2),

որտեղ dσdΩ միավոր մարմնային անկյունում ցրման կտրվածքն է, θ-ն՝ ցրման անկյունը, m=m1+m2/m1m2-ը՝ բերված զանգվածը (m1-ը ևm2-ը բախվող մասնիկների զանգվածներն են),v-ն՝ հարաբերական արագությունը (մասնիկների արագությունների տարբերությունը), e-ն՝ տարրական էլեկտրական լիցքը, իսկ Z1e-ն և Z2e-ն մասնիկների էլեկտրական լիցքերն են։

Ռեզերֆորդի բանաձևը ճիշտ է թե՛ դասական, թե՛ քվանտային տեսության մեջ։

Ռեզերֆորդն այս բանաձևն օգտագործել է բարակ մետաղե թիթեղներից մեծ անկյուններով (θ>900 ) մասնիկների ցրման փորձերը մեկնաբանելիս և հանգել այն եզրակացությանը, որ ատոմի համարյա ամբողջ զանգվածը կենտրոնացած է դրական լիցք ունեցող փոքր միջուկում։ Այդ հայտնագործությունը հիմք է ծառայել ատոմի կառուցվածքի մասին արդի պատկերացումների համար։ Կաղապար:ՀՍՀ


Կաղապար:Անավարտ