Տատանումների փուլ


Տատանումների փուլ, տատանողական պրոցեսի վիճակը ժամանակի ցանկացած պահին որոշող մեծություն։ Օրինակ, ներդաշնակ տատանումներ կատարող լարման
հավասարման մեջ cos(ωt+φ0) մեծությունը տատանումների փուլն է (ω-ն անկյունային հաճախությունն Է, t-ն՝ ժամանակը, Ս0-ն՝ ամպլիտուդը, իսկ φ0-ն՝ սկզբնական փուլը)։ Սովորաբար էական են միայն ներդաշնակ տարբեր պրոցեսների տատանումների փուլերի տարբերությունները։ Խիստ առումով տատանումների փուլ հասկացությունը վերաբերում է միայն ներդաշնակ տատանումներին, սակայն այն կիրառում են նաև ոչ ներդաշնակ և նույնիսկ ոչ խիստ պարբերական պրոցեսների (օրինակ, մարող տատանումների) նկարագրության համար։ Ներդաշնակ տատանումների դեպքում տատանումների փուլ չափվում է անկյունային միավորներով, իսկ պարբերական, բայց ոչ ներդաշնակ տատանումների դեպքում՝ պարբերության մասերով։