Տեղաշարժման կանոն

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Տեղաշարժման կանոն, Ֆայանսի և Սոդդիի կանոն, ռադիոակտիվ (α և β) տրոհման հետևանքով առաջացած տարրի տեղը տարրերի պարբերական համակարգում որոշող կանոն։ α-տրոհումը միշտ հանգեցնում է այնպիսի տարրի իզոտոպի (Y) առաջացման, որը ելակետայինի (X) նկատմամբ 2 վանդակով տեղաշարժված է դեպի տարրերի պարբերական համակարգի սկիզբը, այսինքն՝ տրոհվող տարի կարգաթիվը (Z) նվազում է 2, զանգվածի թիվը (A)՝ 4 միավորով

ZAXZ2A4Y+24He

β տրոհումից առաջացած տարրը ելակետայինի նկատմամբ 1 վանդակով տեղաշարժված է դեպի պարբերական համակարգի վերջը, այսինքն՝ կարգաթիվը մեծանում է 1 միավորով, իսկ զանգվածի թիվը մնում է հաստատուն

ZAXZ+1AY+e

Տեղաշարժման կանոնը ձևակերպել են Կ․ Ֆայանսն ու Ֆ․ Սոդդին 1913 թվականին, միմյանցից անկախ։

Հայտնի են նաև պոզիտրոնային (β+) և էլեկտրոնի զավթումով (K-կլանում) տրոհումներ, որոնց դեպքում առաջացած տարրը ելակետայինի նկատմամբ տեղաշարժված է դեպի տարրերի պարբերական համակարգի սկիզբը 1 վանդակով։

Տես նաև

Կաղապար:ՀՍՀ