Ցեֆեիդ

testwiki-ից
Jump to navigation Jump to search
Ցեֆեիդների պուլսացիա
Ցեֆեիդների պուլսացիա

Ցեֆեիդ, F և G սպեկտրային դասերի փոփոխական հսկա և գերհսկա աստղեր են[1][2]։ Անվանումը ծագել է Ցեֆեոս համաստեղության դելտա (δCep) աստղի անունից, որի պայծառության փոփոխությունն առաջինն է հայտնաբերվել (1784 թ.)[3][4][5][6][7][8][9][10]: Ցեֆեիդների պայծառության փոփոխությունը աստղի արտաքին շերտերի պարբերական բաբախումների հետևանք է, պատկերավոր ասած՝ աստղը մե՛կ փքվում է, մե՛կ սեղմվում։ Ընդ որում, սեղմվելիս աստղի ջերմաստիճանն աճում է, իսկ ընդարձակվելիս՝ նվազում[11]։

Ցեֆեիդի տեսակներ

Տարբերում են ցեֆեիդների 2 տեսակ. դասական ցեֆեիդներ՝ որոնք պատկանում են գալակտիկայի երիտասարդ աստղերի առաջին խմբին, և Կույս W տիպի ցեֆեիդներ, որոնք պատկանում են հին գնդաձև աստղերի երկրորդ խմբին[12][13]։ Դասական ցեֆեիդները, որպես կանոն, հանդիպում են ցրված աստղակույտերում, իսկ Կույս W տիպի ցեֆեիդները՝ գնդային կույտերում, նրանց պայծառությունը մոտ 4 անգամ փոքր է քան դասական ցեֆեիդներինը՝ (մոտավորապես 1,5m)[14][15]: Դասական ցեֆեիդները հանդիսանում են սպեկտրալ B դասի հիմնական հաջորդականության ձևափոխված աստղեր[16][17][18]։ Դասական ցեֆեիդների կյանքի տևողությունը կախված է ոչ միայն իրենց զանգվածից, այլ նաև տարիքից, էվոլյուցիայից կախված նրանց տևողությունը նվազում է՝ 107 տարիքի դեպքում կազմում է մոտավորապես 50 օր, իսկ մոտավորապես 108-ի դեպքում 1 օր[19]։ Այն պատճառով, որ ցեֆեիդների պայծառությունը կախված է նրանց կյանքի տևողությունից, նրանց պայծառությունը չափանիշ է հանդիսանում հեռավորությունների որոշման համար[20][21]։ Էդվին Հաբլը մի քանի ցեֆեիդներ է հայտնաբերել Անդրոմեդայի գալակտիկայում, և որոշել է նրանց հեռավորությունը և այդպես առաջինն է բացահայտել մեր գալակտիկայից դուրս գտնվող մարմինների գոյությունը[22][23]։

Ցեֆեիդների փոփոխականության բնույթը

Ցեֆեիդները լինում են երկար պարբերական, որոնց պարբերական փոփոխությունները տևում են մեկից մինչև 50 օր և կարճ պարբերական՝ 1,5 ժամից մինչև 12 ժամ[24][25]։ Դրանք հաճախ անվանում են տիեզերքի փարոսներ, քանի որ, շնորհիվ մեծ լուսավորության, երևում են անգամ հսկայական հեռավորություններից[4]։ Նրանց միջոցով որոշում են գալակտիկաների հեռավորությունները[26]։ Բոլորիս հայտնի Բևեռային աստղը նույնպես ցեֆեիդ է[27]։ Ցեֆեիդներն իրենցից ներկայացնում են դեղին, պայծառ հսկաներ։ Նրանք 103 - 105 անգամ պայծառ են Արեգակից[28]։ Պայծառության բարձր աստիճանի հասնում են ամենափոքր տրամագծի դեպքում[29]։ Ցեֆեիդի պայծառության ժամանակից կախվածության կապն արտահայտվում է հետևյալ բանաձևով[5][30][30][31][31]՝

Mv=2,81log(P)(1,43±0,1),

որտեղ Mv -ը դեղին ճառագայթների աստղային բացարձակ մեծության միջին արժեքն է, Pօրվա տևողությունը[32]։ Այս կախվածության առկայությունը պայմանավորված է նրանով, որ ցեֆեիդների համար, ինչպես նաև միևնույն խմբի ցանկացած աստղի համար, գոյություն ունի զանգվածային կախվածություն պայծառությունից, և կան ցեֆեիդներ որոնք ունեն մեծ զանգված, որի հետևանքով ունեն մեծ պայծառություն և մեծ փոփոխման փուլ[30]։

Նշանակություն

Աստղագետների համար ցեֆեիդները հանդիսանում են մի տեսակ փարոս[9][10]։ Նրանք օգտվելով ցեֆեիդների պայծառությունից կարողանում են որոշել նրանց հեռավորությունները, ինչպես Հաբլը։ Վերջին հետազոտությունները ցույց են տալիս՝ որոնք կատարվել են Սպինցեռա արբանյակի միջոցով, որ ցեֆեիդները կարող են կորցնել իրենց զանգվածից որոշ քանակություն, ինչը պահանջում է հայտնի հեռավորությունների նոր վերահաշվարկ[33]։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ