Օղակ (մաթեմատիկա)

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Այլ կիրառումներ Կաղապար:Վիքիֆիկացում

Դիցուք՝ G բազմության վրա տրված են երկու գործողություն, որոնցից առաջինն անվանենք "գումարում", երկրորդը՝ "բազմապատկում"։

Համապատասխանաբար օգտվենք " + " և " " նշաններից։

Սահմանում

Ռիխարդ Դեդեքինդը` օղակների տեսության հիմնադիրներից մեկը։

( G, +, ) համակարգը կոչվում է օղակ, եթե՝

1. ( G, + ) համակարգը տեղափոխելի խումբ է,

2. ( a b ) c = a ( b c ) (բազմապատկումն օժտված է զուգորդականությամբ),

3․ ( a + b ) c = a c + b c և a ( b + c ) = a b + a c (բազմապատկումն օժտված է բաշխականությամբ գումարման նկատմամբ)

Եթե տեղի ունի նաեւ լրացուցիչ a b = b a պայմանը, ապա օղակը կոչվում է տեղափոխելի (աբելյան)։

Եթե  1G: aGa1=1a=a, ապա օղակը կոչվում է միավորով, 1-ն էլ՝ նրա միավորը։

Օղակներ են, օրինակ, ամբողջ թվերի բազմությունը, մնացքների /n բազմությունը։

Տեղափոխելի օղակը կոչվում է դաշտ, եթե ցանկացած ոչ զրոյական տարր ունի հակադարձ ըստ բազմապատկման, այսինքն՝
a0b:ab=ba=1

Դաշտեր են, օրինակ, ,,,[3],/p բազմությունները պարզ p-երի դեպքում։

Հատկություններ

Առանց ապացույցի բերենք որոշ հայտնի դրույթներ՝ օղակների և դաշտերի վերաբերյալ[1]՝
ա) Եթե օղակի մի քանի տարրերի արտադրյալի մեջ գոնե մի արտադրիչը 0 է, ապա այդ արտադրյալը հավասար է զրոյի։ Այնինչ հակառակ պնդումն, ընդհանրապես ասած, ճիշտ չէ, այսինքն՝ հնարավոր է, որa0 և b0, բայց ab=0։ Այս պարագայում a,b կոչվում են զրոյի բաժանարարներ։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ Կաղապար:Արտաքին հղումներ

  1. Գ.Ա.Ղարագեբակյան` Թվերի տեսության դասընթաց։ Երևան 2008 թ.