Քնձմնձուկ

testwiki-ից
07:49, 13 հունիսի 2019 տարբերակ, imported>Emptyfear
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տաքսոտուփ2Քնձմնձուկ (Կաղապար:Lang-lat)Կաղապար:Sfn, գնձմնձուկ, գունդատ, գորտնուկազգիների (հրանունկազգիներ) ընտանիքի, բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 250 (այլ տվյալներով՝ 120) տեսակ։

Հայաստանում

ՀՀ-ում՝ 6 տեսակ՝

  • դեղին քնձմնձուկ (Thalictrum flavum),
  • փոքր քնձմնձուկ (Thalictrum minus),
  • գարշահոտ քնձմնձուկ (Thalictrum foetidum) և այլն։

Հանդիպում է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է չոր տափաստանային, միջին և վերին լեռն, գոտիներում, անտառոտ, խոնավ վայրերում, այգիներում և այլն։ Հիմնականում մարգագետնային (նաև դաշտային) մոլախոտ է։

Կենսաբանական նկարագիր

Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ 10-125 սմ։ Տերևները հերթադիր են, եռմասնյա կամ փետրաբաժան։ Ծաղկաբույլը հուրանանման է, ծաղիկները՝ մանր, անշուք, կանաչակարմրավուն։ Ծաղկում է մայիս-օգոստոսին։

Ծաղկի բանաձևը.Կաղապար:Nobr[1]։

Պտուղը բազմընկուզիկ է։ Սերմերը մանր են։

Քիմիական կազմ

Դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ, եթերայուղեր, վիտամին C, ներկանյութ և այլն։

Կիրառություն

Պատրաստուկներն օգտագործվում են մալարիայի, դեղնախտի, ընկնավորության, թարախային վերքերի և այլ հիվանդությունների բուժման համար։ Ունի միզամուղ հատկություն։ Թունավոր է, մեղրատու, որոշ տեսակներ գեղազարդիչ են։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ