Ղանձլամեր
Կաղապար:Տաքսոտուփ2 Եղեբորոս, Մրտի տակ, ծննդյան վարդ, քրիստոսածաղիկ (Կաղապար:Lang-lat), գորտնուկազգիների (հրանունկազգիներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 24 տեսակ։
Կենսաբանական նկարագիր

Ցողունի բարձրանում է՝ 50 սմ է։ Տերևներն արմատամերձ են, կաշեկերպ, մատնաձև կտրտված։ Ծաղիկները խոշոր են, դեղնականաչավուն, կանաչավուն։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը բազմատերևիկ է, սերմերը՝ էլիպսաձև կամ գնդաձև՝ ատամնաձև ելուստներով։
Ծաղկի բանաձև՝ Կաղապար:Nobr[1]։
Տարածում և էկոլոգիա
Հայտնի է 14 տեսակ, տարածված է Եվրոպայում, հատկապես Միջերկրածովյան երկրներում, Արևելքից մինչև Փոքր Ասիա։
Սովորաբար ղանձլամերը աճում է լեռներում, ստվերային վայրերում։ Հայաստանում՝ 1 տեսակ՝ Ղանձլամեր կովկասյան (H. caucasicus)։
Հանդիպում է Լոռու մարզի անտառներում և անտառեզրերին։
Կիրառում
Թունավոր է։ Օգտագործվում է բժշկության մեջ, ճշումը կարգավորելու համար[2]։ Մեղրատու է։
Դասակարգում
Ըստ The Plant List տվյալների 2010 թվականին, ղանձլամերի դասը ընդգրկում է 14 տեսակ[3]։
Ծանոթագրություններ
Կաղապար:ՀԲ Կաղապար:Արտաքին հղումներ Կաղապար:Տաքսոնի նավարկում