Բեկման ցուցիչ

testwiki-ից
18:16, 16 հունվարի 2025 տարբերակ, imported>Marina Melik-Adamyan
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search
Լույսի ճառագայթի բեկումը՝ ապակու միջով անցնելիս

Բեկման ցուցիչ, միջավայրում լույսի (կամ էլեկտրամագնիսական ալիքների) տարածումը բնութագրող անչափ մեծություն։ Եթե միջավայրում լույսի տարածման արագությունը նշանակենք v-ով, ապա, սահմանման համաձայն

n=cv։

Քանի որ լույսի արագությունը միջավայրում միշտ փոքր է վակուումում լույսի արագությունից, ապա սահմանումից հետևում է, որ n>1 (հավասարման նշանը համապատասխանում է վակուումին)։

Եթե միջավայրի բեկման ցուցիչը հաստատուն մեծություն է, ապա միջավայրն անվանում են օպտիկապես համասեռ։

Եթե անկման անկյունը նշանակենք α-ով, իսկ բեկման անկյունը՝ β-ով, ապա, համաձայն բեկման օրենքի.

sinαsinβ=n2n1,

որտեղ n1 և n2 մեծությունները համապատասխանաբար առաջին և երկրորդ միջավայրերի բեկման ցուցիչներն են։ Օգտվելով այդ երկու բանաձևերից, կարող ենք գրել, որ

sinαsinβ=v1v2,

այսինքն՝ անկման և բեկման անկյունները կապված են երկու միջավայրերում լույսի արագությունների հետ։

Հատկապես ուշագրավ է մակերևույթին ուղղահայաց ընկնող ճառագայթի դեպքը, երբ α=0։ Այս դեպքում բեկման անկյունը նույնպես զրո է, քանի որ

sinβ=n1n2sinα=0։

Ընդունված է ավելի փոքր բեկման ցուցիչ ունեցող միջավայրն անվանել օպտիկապես նոսր, իսկ ավելի մեծ բեկման ցուցիչ ունեցողը՝ օպտիկապես խիտ միջավայր։

Աղբյուրներ

  • Էդուարդ Ղազարյան, Ալբերտ Կիրակոսյան, Գագիկ Մելիքյան, Արտավազդ Մամյան, Սոս Մաիլյան, Ֆիզիկա. Ավագ դպրոցի 12-րդ դասարանի դասագիրք

Արտաքին հղումներ

Կաղապար:ՀՍՀ