Լույսի արագություն
Լույսի արագություն, վակուումում էլեկտրամագնիսական ալիքների տարածման բացարձակ մեծությունն է։ Ֆիզիկայում այն ընդունված է նշանակել Կաղապար:Lang-lat«c» տառով։ Լույսի արագությունը վակուումում հիմնարար հաստատուն է՝ անկախ հաշվարկման իներցիալ համակարգի ընտրությունից։ Այն վերաբերում է հաստատունների այն դասին, որոնք բնութագրում են ոչ թե պարզապես մարմիններ կամ դաշտեր, այլ տարածության և ժամանակի հատկություններն ընդհանուր առմամբ։ Լույսի արագությունը համարվում է մասնիկների շարժման և փոխազդեցությունների տարածման սահմանային արագությունը։
| Արագության չափման միավորը | Թվային արժեքը |
|---|---|
| Մետր/վայրկյան | 299 792 458 |
| Կիլոմետր/ժամ | 1,08 մլրդ. |
| Մղոն/ժամ | 670,6 մլն. |
| Պլանկի միավոր | 1 |
Վակումում
Լույսի արագության առավել ճշգրիտ չափումը էտալոնային մետրի հիման վրա անցկացվել է 1975 թ., որով ստացված տվյալը Կաղապար:Nobr մ/վ է։ Այժմ լույսի արագության չափման ամենաճշգրիտ մեթոդները հիմնվում են լույսի կամ այլ էլեկտրամագնիսական ճառագայթման ալիքի երկարության և հաճախության անկախ սահմանումների վրա՝ հաշվարկելով ըստ = արտահայտության[1]։
Ներկայումս համարվում է, որ լույսի արագությունը վակուումում հիմնարար ֆիզիկական հաստատուն է, որն ըստ սահմանման ճշգրիտ հավասար է Կաղապար:Nobr կամ Կաղապար:Nobr։ Արժեքի ճշտությունը պայմանավորված է Միավորների միջազգային համակարգում մետրի սահմանումով. ըստ դրա՝ մետրը այն հեռավորությունն է, որն անցնում է լույսը վակուումում Կաղապար:Nobr վայրկյան ժամանակահատվածում[2]։ Մեծ ճշտություն չպահանջվող հաշվարկների համար գործածական է Կաղապար:Nobr (Կաղապար:Nobr) արժեքը։
Ծանոթագրություններ
Կաղապար:Ծանցանկ Կաղապար:ՀՍՀ Կաղապար:Հարաբերականության տեսություն
- ↑ Сажин М. В., Скорость света, , Физика космоса. Маленькая энциклопедия, год=1986, ст. 783,
- ↑ ГОСТ 8.417-2002. Չափման միավորների որոշման պետական համակարգ Կաղապար:WebarchiveԿաղապար:Ref-ru