B-քվարկ

testwiki-ից
19:45, 12 ապրիլի 2024 տարբերակ, imported>ԱշբոտՏՆՂ
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Տարրական Մասնիկ b-քվարկ, (հատակ-քվարկ (Կաղապար:Lang-en), գեղեցիկ քվարկ (Կաղապար:Lang-en)[1]), −⅓ [[տարրական լիցք|Կաղապար:Math]] էլեկտրական լիցքով քվարկ, պատկանում է տարրական մասնիկների երրորդ սերնդին։ Երրորդ սերնդի թույլ քվարկային դուբլետի ամենաթեթև քվարկն է՝ ի տարբերություն շատ ավելի ծանր t-քվարկի։ Զանգվածը Կաղապար:Nobr է[2] (կախված զանգվածի որոշման մեթոդից), գրեթե 5 անգամ ծանր է նուկլոնից։ b-քվարկի կյանքի տևողությունը շուրջ Կաղապար:Nobr է։ Կաբիբո-Կոբայաշի-Մասկավայի մատրիցի Կաղապար:Math և Կաղապար:Math տարրերը, կապ են հաստատում b-քվարկի և u- և c- քվարկների միջև, փոքր են (դա կապված է b-քվարկի տրոհման հետ. որպես երրորդ սերնդի ամենաթեթև քվարկ՝ նրա տրոհումը կարող է տեղի ունենալ միայն սերնդի փոփոխությամբ)։ Այդ պատճառով b-քվարկի տրոհումները հեշտությամբ են նույնականացվում։

b-քվարկն ուշագրավ է նրանով, որ համարյա բոլոր t-քվարկների տրոհման արդյունք է, հաճախ նաև՝ Հիգսի բոզոնի տրոհման արդյունք։

Թույլ փոխազդեցության միջոցով b-քվարկը կարող է տրոհվել u- կամ c- քվարկների։ Այս երկու տրոհումներն էլ ճնշվում են CKM մատրիցով՝ գեղեցիկ քվարկների կյանքի ժամանակը (~10−12 վ) դարձնելով շատ ավելի մեծ, քան հմայված քվարկներինը (~10−13 վ), բայց ավելի փոքր, քան տարօրինակ քվարկներինն է (~10−10 մինչև ~10−8 վ)։

b- քվարկի մասնակցությամբ ընթացող պրոցեսները ֆիզիկայի ժարգոնով կոչվում են «B-ֆիզիկա»։ Քանի որ b-քվարկի տրոհումը ավելի թեթև բույրերի ուժեղ ճնշված է և տեղի է ունենում հիմնականում թույլ փոխազդեցության միջոցով, այս մասնիկը պարունակող համակարգերում շատ հետաքրքիր պրոցեսներ են դիտվում, մասնավորապես, CP-զույգության խախտում, չեզոք B-մեզոնների օսցիլյացիա, «պինգվինային» և «արկղային» դիագրամներով (տես Ֆեյնմանի դիագրամների ցուցակը) պրոցեսներ։ B-ֆիզիկայի բնագավառի շատ հետազոտություններ 2000-ական թթ. արվել են BaBar (Ստենֆորդի գծային արագացուցիչային կենտրոն, ԱՄՆ) և Belle (KEK, Ճապոնիա) գիտափորձերում։

b-քվարկ պարունակող հադրոններ

Պատմություն

b-քվարկը 1973 թ. տեսականորեն առաջադրել են ֆիզիկոսներ Մակոտո Կոբայաշին և Տոշիհիդե Մասկավան՝ CP խախտում բացատրելու համար[3]։ «Հատակ» անվանումը 1975 թ. առաջարկել է Հեյմ Հարարին[4][5]։ Հայտնաբերվել է 1977 թ. Ֆերմիլաբի լաբորատորիայում[6][7][8]՝ Կոլումբիայի, Ֆերմիլաբի և Նյու Յորքի նահանգի Սթոնի Բրուք համալսարանի համագործակցությամբ (E288 գիտափորձ, ղեկավար՝ Լեոն Լեդերման և այլք), երբ բախումների արդյունքում բոթոմոնիում առաջացավ։

Տես նաև

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Արտաքին հղումներ

Կաղապար:Մասնիկներ

  1. Большой энциклопедический словарь. Физика, 1998, ст. 279
  2. Քաղվածելու սխալ՝ Invalid <ref> tag; no text was provided for refs named PDG2012
  3. Կաղապար:Cite journal
  4. Կաղապար:Cite journal
  5. Կաղապար:Cite book
  6. Քաղվածելու սխալ՝ Invalid <ref> tag; no text was provided for refs named FermiPress1977
  7. Կաղապար:Cite journal
  8. Կաղապար:Cite journal