D-քվարկ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Փոքրատառով սկսվող վերնագիրԿաղապար:Տեղեկաքարտ Տարրական Մասնիկ d-քվարկ, ներքև-քվարկ (նշանակումը՝ d, Կաղապար:Lang-en ներքև), տարրական մասնիկ, երկրորդ ամենաթեթև քվարկը, նյութի հիմնական բաղկացուցիչ։ u-քվարկի հետ միասին ատոմական միջուկների մտնում է նեյտրոնների (մեկ վերև քվարկ, երկու ներքև քվարկ) և պրոտոնների (երկու վերև քվարկ, մեկ ներքև քվարկ) կազմության մեջ։ Պատկանում է առաջին սերնդին, էլեկտրական լիցքը −Կաղապար:Frac e է, զանգվածը՝ 4.8 ՄէՎV/c2[1]։ Մյուս քվարկների նման d-քվարկը նույնպես սպինով 1/2 ֆերմիոն է և մասնակցում է բոլոր չորս հիմնարար փոխազդեցություններին՝ գրավիտացիային, էլեկտրամագնիսականությանը, թույլ և ուժեղ փոխազդեցություններին։ Ներքև-քվարկի հակամասնիկը d-հակաքվարկն է (ներքև-հակաքվարկ, անգլիալեզու գրականության մեջ երբեմն կոչվում է «հականերքև քվարկ» կամ «հականերքև»), որը տարբերվում է նրանից միայն որոշ հատկությունների մեծությունների նշանով։

d-քվարկի գոյությունը (u-քվարկի և տարօրինակ քվարկի հետ միասին) կանխատեսել են Մարի Գել-Մանը և Ջորջ Ցվեյգը 1964 թ.՝ բացատրելու համար հադրոնների դասակարգման ութական ճանապարհը։ Ներքև քվարկն առաջին անգամ փորձնականորեն հայտնաբերվել է 1968 թ. Ստանֆորդի գծային արագացուցչային կենտրոնում։

Քվանտային թվերը

d-քվարկի սպինը 1/2 է, զույգությունը դրական է։ Իզոսպինի և թույլ իզոսպինի պրոյեկցիաները −1/2 են (նշանով հակադիր u-քվարկին)։ Բարիոնային թիվը +1/3 է, իսկ լեպտոնային թիվը, տարօրինակությունը, հմայքը, ճշմարտությունը և գեղեցկությունը 0 են։ Մյուս քվարկների նման d-քվարկին վերագրվում է երեք գունային լիցքերից մեկը (պայմանաբար կոչվում են կարմիր, կապույտ, դեղին)։

Զանգվածը

d-քվարկի զանգվածը վերջին տվյալներով 4,79±0,07 ՄէՎ է[1], u-քվարկից հետո ամենաթեթև քվարկն է։

d-քվարկ պարունակող հադրոններ

  • Մեզոններ
    • Լիցքավորված պիոնը՝ (π±) ունի d-քվարկ և u-հակաքվարկ (կամ հակառակը), իսկ չեզոք պիոնը՝ (π0) d-քվարկի ու d-հակաքվարկի և u-քվարկի ու u-հակաքվարկի գծային կոմբինացիան է (ինչպես և ավելի ծանր ρ- և ω-մեզոնները, տես ստորև)։
    • Չեզոք կաոնը՝ (K0,K¯0) կազմված է մեկ d-քվարկից և մեկ d-հակաքվարկից։
    • η և η' մեզոնները, բույր չունեն, մի քանի քվարկ-հակաքվարկ զույգերի գծային կոմբինացիա են, այդ թվում՝ d-քվարկի և d-հակաքվարկի։
    • ρ±-մեզոններն ունեն նույն կազմությունը, ինչ լիցքավորված պիոնները, բայց սպինը ոչ թե 0 է, այլ՝ 1։
    • Չեզոք B-մեզոնները՝ (B0,B¯0) և լիցքավորված D± մեզոնները ունեն d-քվարկներ և d-հակաքվարկներ։
  • Բարիոններ
    • Նեյտրոնը (n) կազմի մեջ կա երկու d-քվարկ, իսկ պրոտոնի (p) կազմի մեջ՝ մեկը։
    • Դրական, չեզոք և բացասական դելտա-բարիոնները+, Δ0, Δ) ունեն համապատասխանաբար մեկ, երկու և երեք d-քվարկ։
    • Չեզոք լամբդա-մասնիկը0) ունի մեկ d-քվարկ։ Հմայված դրական լամբդա-մասնիկը (Λ+c) նույնպես։
    • Չեզոք սիգմա հիպերոնը0) և բացասական սիգմա-հիպերոնը (Σ) ունեն համապատասխանաբար մեկ և երկու d-քվարկ։
    • Բացասական քսի-մասնիկը) և հմայված չեզոք քսի մասնիկը (Ξ0c) նույնպես d-քվարկ են պարունակում։
    • Վերոհիշյալ բարիոնների հակամասնիկներն ունեն d-հակաքվարկ։

Պատմություն

Տարրական մասնիկների ֆիզիկայի ստեղծման սկզբում (20-րդ դարի առաջին կեսին), հադրոնները, ինչպիսիք են պրոտոնները, նեյտրոնները, պիոնները համարվում էին տարրական մասնիկներ։ Սակայն նոր հադրոնների հայտնաբերման և «մասնիկների գազանանոցի» աճի հետ 1930-1940-ական թթ. հայտնի մի քանի մասնիկները 1950-ականներին արդեն մի քանի տասնյակ էին; Նրանց միջև առնչություններն անհայտ էին մինչև 1961 թ., երբ Մարի Գել-Մանը[2] և Յուվալ Նեեմանը[3] (իրարից անկախ) առաջարկեցին ութական ճանապարհ կոչվող հադրոնների դասակարգման սխեմա, կամ, ավելի տեխնիկական տերմիններով, SU(3) սիմետրիան։

Այս դասակարգման սխեման հադրոններին դասում է իզոսպինային մուլտիպլետների շարքում, սակայն ֆիզիկական հիմքը մնում էր չպարզված մինչև 1964, երբ Գել-Մանը[4] և Ջորջ Ցվեյգը[5][6] (իրարից անկախ) առաջարկեցին քվարկային մոդելը, որն այն ժամանակ բաղկացած էր միայն վերև, ներքև և տարօրինակ քվարկներից[7]։ Սակայն չնայած այս մոդելը բացատրում էր Ութական ճանապարհը, քվարկների գոյության ուղղակի վկայություններ չեղան մինչև 1968 թ.[8][9]։ Խոր ոչ առաձգական ցրումների փորձերը ցույց տվեցին, որ պրոտոններն ունեն ներքին կառուցվածք և որ նրանք կազմված են երեք ավելի հիմնարար մասնիկներից։ Առաջին տվյալները ստացվեցին 1967 թ. Ստենֆորդի գծային արագացուցչային կենտրոնում (SLAC)[10]։

Սկզբում ֆիզիկոսները դժկամությամբ ընդունեցին այդ մարմինները որպես քվարկներ, փոխարենը գերադասելով Ռիչարդ Ֆեյնմանի փարթոնային նկարագրությունը[11][12][13], սակայն ժամանակի ընթացքում քվարկների տեսությունը ընդունվեց (տես Նոյեմբերյան հեղափոխություն)[14]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Գրականություն

Կաղապար:Մասնիկներ

  1. 1,0 1,1 Քաղվածելու սխալ՝ Invalid <ref> tag; no text was provided for refs named PDG2013
  2. Կաղապար:Cite book
    Original: M. Gell-Mann, The Eightfold Way: A theory of strong interaction symmetry, Synchrotron Laboratory Report CTSL-20, California Institute of Technology, 1961.
  3. Կաղապար:Cite book
    Original Կաղապար:Cite journal
  4. Կաղապար:Cite journal
  5. Կաղապար:Cite journal
  6. Կաղապար:Cite journal
  7. Կաղապար:Cite journal
  8. Կաղապար:Cite journal
  9. Կաղապար:Cite journal
  10. Կաղապար:Cite web
  11. Կաղապար:Cite journal
  12. Կաղապար:Cite journal
  13. Կաղապար:Cite book
  14. Կաղապար:Cite book