Պլանկի ճառագայթման օրենք

testwiki-ից
12:22, 24 հունվարի 2024 տարբերակ, imported>ԱշբոտՏՆՂ
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Պլանկի ճառագայթման օրենք, Պլանկի բանաձև, Պլանկի բաշխում, ջերմային ճառագայթման հիմնական օրենքներից մեկը, որը բնութագրում է բացարձակ սև մարմնի հավասարակշիռ ճառագայթման սպեկտրում էներգիայի բաշխումը՝ կախված մարմնի T ջերմաստիճանից

u(ω,T): u(ω,T)=ω2π2c3ωeωkT1

Այս բանաձևում հ-ը Պլանկի հաստատունն է, k-ն՝ Բոլցմանի հաստատունը, c-ն՝ լույսի արագությունը, D(v)-ն՝ v հաճախականությամբ ֆոտոնների համակարգի քվանտային վիճակների թիվը v+vd տիրույթում, n(v)-ն՝ ֆոտոնների բաշխումն ըստ տարբեր վիճակների։

Օրենքը ձևակերպել է Մ․ Պլանկը 1900 թվականին՝ հիմք ընդունելով լույսի առաքման պրոցեսների ընդհատ բնույթի մասին եղած պատկերացումները։

Պլանկի ճառագայթման օրենքի արտածման համար պահանջվել է ֆիզիկական նոր հաստատունի ներմուծում։ Պլանկի ճառագայթման օրենք հնարավորություն է տվել բացատրելու Ռելեյ-Ջինսի օրենքը և Վինի ճառագայթման օրենքը, որոնք, որպես մասնավոր դեպքեր, բխում են վերը բերված բանաձևից՝ համապատասխանաբար փոքր և մեծ v-երի դեպքում։ Պլանկի ճառագայթման օրենքը հաստատվել է բազմաթիվ փորձերով։ Դրա օգնությամբ հնարավոր է հաշվել հ-ի և k-ի արժեքները, որոշել Տիեզերքի ռելիկտային ճառագայթման ջերմաստիճանը։

Պլանկի ճառագայթման օրենք հայտնաբերել է նաև Ալբերտ էյնշտեյնը 1916 թվականին՝ ճառագայթման հետ հավասարակշռության մեջ գտնվող ատոմների քվանտային անցումների դիտարկման ճանապարհով։

Տես նաև

Կաղապար:Ֆիզիկա-անավարտ Կաղապար:ՀՍՀ Կաղապար:Արտաքին հղումներ