Վեկտորական դաշտի հոսք

testwiki-ից
14:25, 16 հունվարի 2017 տարբերակ, imported>ԱշբոտՏՆՂ
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Վեկտորական հոսք, վեկտորական դաշտի հոսքը մակերևույթով, վեկտորական դաշտի երկրորդ սեռի մակերևույթային ինտեգրալն S մակերևույթով։ Ըստ սահմանման

ΦF=S𝐅𝐧dS

որտեղ 𝐅=𝐅(𝐗)-ը վեկտորական դաշտն է, 𝐧-ը՝ մակերևույթի դրական նորմալի միավոր վեկտորը (դրական ուղղղությունը կամայական է ընտրվում, սակայն միևնույնն է բոլոր կետերի համար, dS-ը մակերևույթի տարրն է։

dS հարթությունը ուղղահայաց է F-ի ուժագծերին։ M կետի շուրջը միավոր հոսքը կլինի՝

dΦ=FdS
dS=dScosα
dΦ=FdS

Վեկտորի միավոր հոսքը հավասար է վեկտորի և միավոր հարթակի սկալյար արտադրյալին։

Եթե S հարթությունը փակ է, ապա

Φ=SFdS

Վեկտորի հոսքը դրական է, երբ ուժագծերը S հարթակից դուրս են ելնում, և բացասական, երբ դրանք ներս են մտնում (որովհետև α անկյունը մի դեպքում սուր է, մյուսում՝ բութ)

Աղբյուրներ

  • Էլեկտրադինամիկա և ռադիոալիքների տարածում։ Ուսումնական ձեռնարկ / Հեղինակ Ա. Սարգսյան։ Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարան։ Երևան, 2004։

Կաղապար:Անավարտ