Նորմալ

testwiki-ից
Jump to navigation Jump to search
Կորի մակերևույթի նորմալը

Նորմալ (ֆրանսերեն՝ normal, լատիներեն՝ normalis՝ ուղիղ) կորի (մակերևույթի)՝ նրա որևէ M կետում, այդ կետով անցնող ուղիղ, որն ուղղահայաց է M կետում կորին (մակերևույթին) տարված շոշափող ուղղին (շոշափող հարթությանը)։ Հարթ կորը յուրաքանչյուր կետում ունի միակ նորմալը, որը գտնվում է այդ կորի հարթության մեջ, իսկ տարածական կորը՝ անվերջ քանակությամբ, որոնք կազմում (լցնում) են մի հարթություն (Նորմալ հարթություն)։ Հպվող հարթության մեջ ընկած նորմալը կոչվում է գլխավոր նորմալ։ Եթե հարթ կորը տրված է F(x,y)=0 հավասարումով, ապա M(x0,y0) կետում կորի նորմալի հավասարումը կլինի՝

(xx0)Fy(x0,y0)(yy0)Fx(x0,y0)=0:

Մակերևույթը կետում կարող է ունենալ միայն մեկ նորմալ։ Եթե մակերևույթը տրված է F(x,y,z)=0 հավասարումով, ապա M(x0,y0,z0) կետում մակերևույթի նորմալի հավասարումը կլինի՝

xx0m=yy0n=zz0p
m=Fx(x0,y0,z0)
n=Fy(x0,y0,z0)
p=Fz(x0,y0,z0)

Նորմալի գաղափարը կարևոր դեր է խաղում ինչպես դիֆերենցիալ երկրաչափության մեջ, այնպես էլ կիրառություններում։

Արտաքին հղումներ

Կաղապար:Արտաքին հղումներ Կաղապար:ՀՍՀ

Կաղապար:Մաթեմատիկա-անավարտ