Ռադիոալիքների բևեռացում

testwiki-ից
23:35, 20 մարտի 2021 տարբերակ, imported>ԱշբոտՏՆՂ
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Ռադիոալիքների բևեռացում, երևույթ, երբ ռադիոալիքների էլեկտրական և մագնիսական դաշտերի E և H լարվածությունների ուղղությունները (ընդհանուր դեպքում և մեծությունները) տարածության մեջ մնում են անփոփոխ կամ փոփոխվում են որոշակի օրենքով։

Տեսակներ

Ռադիոալիքների բևեռացումը լինում է գծային, շրջանային և էլիպսային։

Գծային բևեռացում

Բևեռացումը գծային է, եթե բևեռացման հարթությունը ալիքների տարածման ընթացքում անշարժ է։ Այս դեպքում E վեկտորը պարբերաբար փոփոխվելով ռադիոալիքի հաճախականությանը հավասար հաճախականությամբ, մնում է ինքն իրեն զուգահեռ։ Անտենաներից շատերը առաքում են հենց այդպիսի ալիքներ։

Շրջանային և էլիպսային բևեռացում

Շրջանային և էլիպսային բևեռացման դեպքում E վեկտորը ռադիոալիքների հաճախականությամբ պտտվում է ալիքների տարածման ուղղությանն ուղղահայաց հարթության մեջ և իր ծայրով գծում է շրջանագիծ (շրջանային բևեռացում) կամ էլիպս (էլիպսաձև բևեռացում)։ Էլիպսային բևեռացման աստիճանը որոշվում է բևեռացման էլիպսի մեծ և փոքր առանցքների տարբերության և գումարի հարաբերությամբ։

Ռադիոալիքների բևեռացման բնույթի պարզաբանումը կարևոր է ռադիոալիքների առաքման և ընդունման համար։ Բևեռացման բնույթը փոխվում է, երբ ռադիոալիքներն անցնում են իոնացած կամ անհամասեռ միջավայրով (օրինակ,իոնոլորտում ալիքի գծային բևեռացումը կարող է փոխարկվել էլիպսային բևեռացման)։ Մագնիսական դաշտում բևեռացման հարթությունը շրջվում է։

Կաղապար:ՀՍՀ