Էլիպս

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Այլ կիրառումներ

Ձվածիրը, կամ Էլիպսը երկրաչափական պատկեր է։ Էլիպս է կոչվում հարթության այն կետերի երկրաչափական տեղը, որոնց հեռավորությունների գումարը տրված երկու
F1 և F2 կետերից հաստատուն է և մեծ է F1F2 հատվածի երկարությունից։Այդ հաստատունը կնշանակենք 2a-ով։ F1-ը և F2-ը կոչվում են էլիպսի ֆոկուսներ, իսկ F1F2 հատվածի երկարությունը կնշանակենք 2c-ով, և կանվանենք ֆոկուսային հեռավորություն։

Էլիպսի հավասարումը

Հարթության վրա ուղղանկյուն կոորդինատային համակարգն ընտրենք այնպես, որ Ox առանցքն անցնի F1 և F2 կետերով, իսկ Oy առանցքը՝ F1F2 հատվածի միջնակետով։ Այս դեպքում, ըստ սահմանման, էլիպսի ցանկացած P(x, y) կետի համար՝

PF1 + PF2 = 2a

Հաշվի առնելով, որ F1 կետի կոորդինատներն են F1(-c;0) , իսկ F2 կետինը F1(c;0), երկու կետի հեռավորության բանաձևից ստանում ենք՝

(x+c)2+y2+(xc)2+y2=2a

Սա էլ հենց հանդիսանում է էլիպսի հավասարումը ընտրված կոորդինատային համակարգում։ Փորձենք այն գրել կոմպակտ տեսքով։ Դրա համար երկրորդ գումարելին տեղափոխենք հավասարման աջ մաս և երկու կողմերը բարձրացնենք քառակուսի՝

(x+c)2+y2=4a24a(xc)2+y2+(xc)2+y2

Պարզեցումներից հետո ստանում ենք՝

(a2c2)x2+a2y2=a2(a2c2)

Քանի որ a>c, ապա a2c2 > 0 ։ Նշանակենք b2=a2c2, ուստի b=a2c2 հետևաբար հավասարումը կընդունի հետևյալ տեսքը՝

b2x2+a2y2=a2b2

կամ

x2a2+y2b2=1

որը կոչվում է էլիպսի կանոնական հավասարում ։ Այստեղ 2a-ն և 2b-ն կոչում են էլիպսի համապատասխանաբար մեծ և փոքր առանցքների երկարություններ, իսկ կոորդինատների սկզբնակետը՝ էլիպսի կենտրոն։ e=ca թիվը կոչվում է էլիպսի էքսցենտրիսիտետ ։ Կոորդինատային առանցքների հետ հատման կետերը կոչվում են էլիպսի գագաթներ։

Դիտողություն

Նշենք, որ իրականում մենք ցույց տվեցինք, որ(1) հավասարմանը բավարարող ցանկացած M(x;y) բավարարում է նաև (2) հավասարմանը։ Կարելի է ցույց տալ, որ ճիշտ է նաև հակառակը, այսինքն (2)-ին բավարարող ցանկացած M(x;y) կետ բավարարում է նաև (1)-ին։ Օրինակ։ Գտնել հետևյալ հավասարումով տրված էլիպսի ֆոկուսների հեռավորությունը և էքսցենտրիսիտետը։

3x2+4y2=5

Լուծում

հավասարման երկու մասը բաժանելով 5-ի՝ ստանում ենք

x253+y254=1

ուստի a=53; b=54 c2=a2b2=5354=512 ,2c=2512 e=512:53 = 12 001

Գրականություն

Կաղապար:ՀՍՀ