Հարթություն

testwiki-ից
Jump to navigation Jump to search
Երկու հատվող հարթություններ

Հարթություն, երկրաչափության հիմնական հասկացություններից, որի անուղղակի սահմանումը սովորաբար տրվում է երկրաչափության աքսիոմների օգնությամբ։ Այդպիսի աքսիոմներից են.

  1. Հարթության հետ երկու ընդհանուր կետ ունեցող յուրաքանչյուր ուղիղ գիծ գտնվում է այդ հարթությունում
  2. Մեկ ուղղի չպատկանող երեք կետով անցնում է մեկ և միայն մեկ հարթություն
  3. Եթե երկու տարբեր հարթություններ ունեն ընդհանուր կետ, ապա նրանց հատումն ուղիղ գիծ է

Նիկոլայ Լոբաչևսկին, շարժումն ու հեռավորությունն ընդունելով որպես հիմնական հասկացություններ, հարթությունը սահմանել է որպես տրված երկու կետից հավասարահեռ կետերի բազմություն։

Դեկարտյան ուղղանկյուն կոորդինատային համակարգում հարթությունը որոշվում է առաջին աստիճանի հավասարումով՝ ax+by+cz+d=0, ընդ որում (a,b,c)n վեկտորն ուղղահայաց է հարթությանը։

Տես նաև

Արտաքին հղումներ

Կաղապար:Երկրաչափություն-անավարտ Կաղապար:Wiktionary

Կաղապար:ՀՍՀ Կաղապար:Արտաքին հղումներ