Փայտի չոր թորում

testwiki-ից
11:49, 16 փետրվարի 2022 տարբերակ, 212.73.65.135 (քննարկում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Փայտի չոր թորում, փայտի պիրոլիզ, փայտի ջերմային քայքայումը իրականացվում է օդի բացակայությամբ փայտը մինչև 4505500C տաքացնելով։ Փայտի չոր թորման ընթացքում տեղի է ունենում հեմիթաղանթանյութի (2002600C ), թաղանթանյութի (2403500C), լիգնինի (2504000C) քայքայում։ Ստացվում է փայտածուխ ( 3238%) և գազագոլորշային խառնուրդ, որից, սառեցմամբ, անջատում են հեղուկ թորվածքը ( 4550% ) և գազեր (16,518%)՝ ածխածնի օքսիդներ, մեթան, ջրածին և այլն։ Թորվածքից անջատում են խեժաջուրը (ջրիկ խյուս) և փայտի կուպրը։ Խյուսից ստանում են քացախաթթու, պրոպիոնաթթու, կարագաթթու, մեթիլ սպիրտ և այլ նյութեր, կուպրից՝ կրեկինգի բենզինը և քսայուղերը կայունացնող ինհիբիտորներ, հանքանյութերի հարստացման ֆլոտացիոն յուղեր և այլն, փայտածխից՝ ակտիվացված ածուխ, ծծմբածխածին և այլն։

Փայտի չոր թորում ամենից հաճախ իրականացնում են անընդհատ գործող պողպատե ուղղահայաց ռետորտներում։

Կաղապար:ՀՍՀ

Կաղապար:Անավարտ