Ծծմբածխածին

Ծծմբածխածին, , ծծմբի միացությունը ածխածնի հետ։
Քիմիական հատկությունները
Անգույն, դուրեկան հոտով, ցնդող հեղուկ է, հալման ջերմաստիճանը՝ –112,1 °C, եռմանը՝ 46,26 °C, խտությունը՝ 1292,7 կգ/մ³ (0 °C–ում)։ Օդում այրվում է բաց կապույտ բոցով.:
Լուծելիությունը ջրում շատ քիչ է. 100 գ ջրում, 0 °C–ում լուծվում է 0,26 ծծմբածխածին։ 150 °C–ից բարձր ջրով հիդրոլիզվում է։ Քլորի օքսիդի հետ փոխազդելիս առաջացնում է ֆոսգեն՝ : Ուժեղ օքսիդիչների (օրինակ, ) ազդեցությամբ քայքայվում է՝ անջատելով ծծումբ։
Ստացումը
Արտադրության մեջ ստացվում է շիկացած փայտածխի վրայով 750–1000 °C–ում ծծմբի գոլորշիներ անցկացնելով կամ 500– 700 °C–ում կատալիզատորի (սիլիկահել) առկայությամբ մեթանի և ծծմբի գոլորշիները միմյանց հետ փոխազդելով։
Կիրառությունը
Կիրառվում է որպես լուծիչ և լուծահանիչ միջոց։ Անփոխարինելի լուծիչ է յուղերի, ճարպերի, խեժերի, կաուչուկի համար։ Լուծում է ծծումբը, ֆոսֆորը, յոդը, արծաթի նիտրատը և այլ նյութեր։ Եթերի, սպիրտի, քլորոֆորմի հետ խառնվում է ցանկացած հարաբերությամբ։ Ծծմբածխածնի հիմնական մասը ծախսվում է արհեստական մետաքսի (վիսկոզի) արտադրության մեջ։
Ֆիզիոլոգիական ազդեցությունը
Ծծմբածխածնի գոլորշիները թունավոր են, ազդում են նյարդային համակարգի վրա։ Թույլատրելի քանակությունը օդում 0,01 մգ/լ է։