Ֆոսգեն

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ Ֆոսգեն (COCl2Ածխաթթվի դիքլորանհիդրիդ։ Օգտագործվել է առաջին համաշխարհային պատերազմում, որպես թունանյութ։

Հատկություններ

Ֆոսգենի օգտագործումը աշխարհամարտերի ժամանակ

Ջրում վատ է լուծվում, իսկ օրգանական լուծիչներում՝ լավ(բենզոլ, տոլուոլ, քլորոֆորմ, քացախաթթու և այլն)։ Այն թափանցիկ գազ է, որի հոտը նման է նեխած մրգերի հոտի։ 8,2 °C ջերմաստիճանից ցածր ջերմաստիճաննորում վեր է ածվում անգույն հեղուկի։ Սենյակային ջերմաստիճանում այն կայուն նյութ է։ Տաքացնելիս մասամբ քայքավում է առաջացնելով քլոր և շմոլ գազ, իսկ 800 °C բարձր ջերմաստիճանում ամբողջությամբ դիսոցվում է[1]։ Ֆոսգենի պայթյունից անջատված թունանյութերի քանակը շատ քիչ է, դրա համր ֆոսգենը օգտագործում են պայթուցիկ նյութերում։ Ֆոսգենը երկաթե բալոններում երկար պահելիս առաջանում է երկաթի պենտակարբոնիլ՝ Fe(CO)5 (կարմրադեղին հեղուկ, որը ծանր է ֆոսգենից և տրոհվում է լույսի ազդեցությամբ ֆոտոկատալիտիկ եղանակով, շմոլ գազի անջատմամբ)։ Ֆոսգենը համարյա չի հիդրոլիզվում, դրա համար ֆոսգենի ամպը երկար ժամանակ կարող է մնալ օդում։ Ակտիվ փոխազդում է ամոնիակի հետ առաջացնելով կարբամիդ և ամոնիումի քլորիդ`

COCl2+NH3(NH2)2CO+NH4Cl:

Այս ռեակցիան օգտագործվում է ֆոսգենի արտահոսքը հայտնաբերելու համար ամոնիակի լուծույթով թրջված բամբակը ֆոսգենի միջավայրում սկսում է արձակել ծուխ, որը կազմված է ամոնիումի քլորիդի բյուրեղներից։

HCl+RNCORNH2*HClCOCl2RNH2CO(NHR)2+HCl
3COCl2+Al2O32AlCl3+3CO2[2]:

Ֆոսգենի լրիվ պոլիկոնդեսացումից երկատոմ ֆենոլների հետ առաջացնում են պոլիկարբոնատներ`

nCOCl2+nHOC6H4C(CH3)2C6H4OHNaOH
NaOHNa[OC6H4C(CH3)2C6H4OCO]n+(2n1)NaCl[2]:

Ֆոսգենը մտնում է Ֆրիդել-Կրաֆցի ռեակցիայի մեջ, օրինակ՝ եռակի արոմատիկ ամինների հետ, առաջացնելով ամինոխառնված դիարիլկետոններ, որոնք օգտագործում են ներկանյութերի սինթեզի համար՝

COCl2+C6H5N(CH3)2CO[C6H5N(CH3)2]2+Cl2:

Քանակական և որակական անալիզի համար օգտագործում նրա ռակցիան անալինի հետ N,N'դիֆենիլմիզանյութի CO(NHC6H5)2 առաջացմամբ[2]։

Ստացում

Կառուցվածք

Առաջինը ֆոսգեն ստացավ Հեմֆրի Դեվին 1812 թվականին։ Ֆոսգենը ստացվում է քլորոֆորմի թթվեցումից օդի թթվածնով, լույսի ազդեցությամբ։ Արդյունաբերության մեջ ֆոսգեն ստանում են CO և Cl2 տաքացումով՝ ակտիվ ածխի առկայությամբ՝

CO+Cl2120150Co,CCOCl2:

Լաբարատորիաում կարելի հեշտ ստանալ SO3-ի և CCl4-ի խառնուրդի տաքացումից՝

2SO3+CCl4S2O5Cl2+COCl2[2]

Որպես թունանյութ

Ունի խեղդող հատկություններ։ Մահացու կոնցետրացիան 0,01 - 0,03 մգ/լ, 15 րոպեի ընթացքում։0,022 մգ/լ կոնցենտրացիաով ֆոսգենը արդեն մահացու է 30 րոպեից։0.1 մգ/լ կոնցենտրացիաով ֆոսգենով թունավորման դեպքերի 50 տոկոսը 30 - 60 րոպեների ընթացքում բերել է մահվան, իսկ մնացած 50 տոկոսը մնացել են պարալիզացված։ Ֆոսգենի և թոքային հյուսվածքի հպաման ժամանակ առաջանում է ալվեոլների խոցելիություն և արագ զարգացող թոքային իդեմա։ Անտիդոտ գոյություն չունի։ Ֆոսգենից պաշտպանվել կարելի է միայն հակագազի միջոցով։

Թունային հատկությունները

Ֆոսգենի գոլորշիները շատ թունավոր են։ Թունավորման հստակ նախանշանները ի հայտ են գալիս թունավորումից 4-ից 8 ժամ հետո։ Տարբեր աղբյուրներում գրված տեղեկություններից ապացուցվել է, որ 0,004 մգ/լ կոնցենտրացիաով ֆոսգենը 60 - 90 րոպեների ընթացքում թունավորում չի առաջացնում։ 0,01 մգ/լ կոնցենտրացիաով ֆոսգեն պարունակող մթնոլորտում կարելի է մնալ ընդամենը մեկ ժամ։ Փոքր կոնցենտրացիաով ֆոսգենը ազդում է համային ռեցեպտորների վրա։ Ֆոսգենի հոտը զգացվում է 0,004 մգ/լ կոնցենտրացիաի ժամանակ, բայց ֆոսգենը խոչընդոտում է հոտառական նյարդի ազդեցության։ Այդ ժամանակ ֆոսգենի ավելի մեծ կոնցենտրացիաները անզգալի են մարդու կողմից։

Ֆիզիոլոգիական ազդեցությունը

Լատենտային շրջանից հետո առաջանում է ուժեղ հազ, հևոց և դեմքի ու շուրթերի կապտություն։ Արագ զարգացող իդեմիան տանում է շնչահեղձության։ Արյան ճնշումը կտրուկ ընկնում է, հիվանդը սկսում է շնչել աղմուկով և վերջապես մահանում։ Ֆոսգենի մեծ կոնցենտրցիաներով թունավորման ժամանակ իդեմիան չի զարգանում։ Հիվանդը սկսում է խորը շնչել, ընկնում է գետնին, սկսում է թպրտալ, երեսի գույնը սկսում է կապտել և հիվանդը մահանում է։ Հեգլերը ֆոսգենով թունավորումը նկարագրում էր այս օրինակով՝ Կաղապար:Քաղվածք Մունտշը այսպես է նկարագրել ֆոսգենով թունավորումը՝ Կաղապար:Քաղվածք

Օգտագործումը զինամթերքում

Համաշխարհային պատերազմից պահպանված ֆոսգենով լի արկ

Զինական տեսանկյունից նրա կարևորագույն հատկություններից է լավ լուծելիությոունը քլորոպիկրինում, իպրիտում, արիլ և ալկիլքլորարսիններում և թթվային ծխագոյացնող նյութերում՝ սիլիցիումի քառավալենտ քլորիդ, անագ, տիտան։ Ֆոսգենի և ծուխ առաջացնող նյութերի խառնուրդները օգտագործվել են առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմներում։

Ռազմական նշանակում
Երկիր Նշանակում
Գերմանիա Grunkreuz, D-Stoff
Անգլիա PG-Mixture (քլորոպրինի խառնուրդում)
ԱՄՆ CG
Ֆրանսիա Collongite (քառարժեք անագի քլորիդի խառնուրդում)
ՌԴ Фосген

Կիրառություը օրգանական սինթեզում

Օգտագործում են մի շարք ներկանյութեր, պոլիկարբոնատներ, միզանյութ և նրա ածանցյալները, իզոցիանատներ, անջուր մետաաղների քլորիդներ, պեստիցիդներ ստանալու համար[2]։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ Կաղապար:Արտաքին հղումներ

Կաղապար:Օրվա հոդված նախագծի մասնակից