Քլոր
Կաղապար:Քիմիական տարր Կաղապար:Պարբերական համակարգի տարր Քլոր (Կաղապար:Lang-el - «կանաչ»), քիմիական տարր է, որի նշանն է Cl և ատոմային համարը՝ 17[1]։ Գտնվում Մենդելեևի պարբերական համակարգի 7-րդ խմբի գլխավոր ենթախմբում։ Քիմիական ակտիվ ոչ մետաղ է։ Մտնում է հալոգենների խմբի մեջ։
Այն դեղնականաչավուն թունավոր գազ է, դեղնականաչավուն գույնով, օդից ծանր tհալ=-101°С, tեռ=-34°С։ Քլորի մոլեկուլը երկատոմ է(բանաձևը` Cl2)։ Բնական քլորը հանդիպում է 2 իզոտոպների ձևով 35Cl և 37Cl։ Քլորի բնական միացություններն են՝
Քլորի հայտնաբերման պատմություն
Քլորը հայտնաբերել է շվեդ քիմիկոս Կ. Շեելեն 1774 թվականին։ Քլոր անունը տրվել է իր գույնի պատճառով (Կաղապար:Lang-gr «քլորոս» նշանակում է դեղնականաչավուն)։ Մյուս հալոգենները հայտնաբերվել են տասնամյակներ անց։
Լաբորատոր պայմաններում քլորը ստանում են՝ տաքացման պայմաններում աղաթթուն օքսիդացնելով մանգանի երկօքսիդով.
Քլորը թունավոր գազ է, և որպեսզի անոթից այն չտարածվի լաբորատորիայում, վերջինս որսում են ալկալու (NaOH) լուծույթով։ Ալկալու հետ քլորը փոխազդում և առաջացնում է անվնաս աղեր։
Բնության մեջ
Բնության մեջ հանդիպում է քլորի երկու իզոտոպներ 35Cl և 37Cl: Հալոգեններից երկիր ընդերքում ամենատարածվածը քլորն է։ Քլորը շատ ակտիվ տարր է, եռանդուն կերպով փոխազդում է բոլոր մետաղների ու բազմաթիվ ոչմետաղների հետ։ Բնության մեջ հանդիպում է բնական միացությունների ձևով՝ հալիտը՝ NaCl, սիլվինը՝ KCl, սիլվինիտը՝ KCl·NaCl, կառնալիտը՝ KCl · MgCl2 · 6Н2O: Մարդու օրգանիզմը պարունակում է 0,25 % քլորի իոն։
Իզոտոպներ
Բնության մեջ հանդիպում է քլորի 2 կայուն իզոտոպներ. 35 և 37 զանգվածային թվով։
| Իզոտոպ | Հարաբերական զանգված, զ. ա. մ. | Կայունությունը | Քայքայման տեսակը | Միջուկային հետք |
|---|---|---|---|---|
| 35Cl | 34,968852721 | Կայուն | — | 3/2 |
| 36Cl | 35,9683069 | 301000 տարի | β-քայքայումը 36Ar | 0 |
| 37Cl | 36,96590262 | Կայուն | — | 3/2 |
| 38Cl | 37,9680106 | 37,2 րոպե | β- քայքայումը 38Ar | 2 |
| 39Cl | 38,968009 | 55,6 րոպե | β-քայքայումը 39Ar | 3/2 |
| 40Cl | 39,97042 | 1,38 րոպե | β-քայքայումը 40Ar | 2 |
| 41Cl | 40,9707 | 34 վրկ | β-քայքայումը в 41Ar | |
| 42Cl | 41,9732 | 46,8 վրկ | β-քայքայումը в 42Ar | |
| 43Cl | 42,9742 | 3,3 վրկ | β-քայքայումը в 43Ar |
Ֆիզիկական հատկություններ


Սովորական պայմաններում քլորը սուր, հեղձուցիչ հոտով, դեղնականաչավուն, օդից 2,5 անգամ ծանր գազ է։ Թունավոր է։ Սենյակային ջերմաստիճանում 0,6 ՄՊԱ ճնշման տակ հեղուկանում է։ Սենյակային ջերմաստիճանում 1 ծավալ ջրում լուծվում է 2,5 ծավալ քլոր, ստացված դեղին լուծույթը անվանում են քլորաջուր, tհալ=-101°С, tեռ=-34°С, երբ քլորը պնդանում է, առաջացնում է կանաչավուն բյուրեղներ։ Քլորը օդից մոտ 2,5 անգամ ծանր գազ է։ Սենյակային ջերմաստիճանում 1 լ ջրում լուծվում է 2,5 լ քլոր։ Այդ լուծույթը կոչվում է քլորաջուր։ Ոչ մեծ ճնշման տակ քլորը վերածվում է հեղուկի, և այդ ձևով այն պահում ու փոխադրում են պողպատե μալոններով, իսկ մեծ քանակները երկաթուղային ցիստեռններով։
Լուծելիություն
| Լուծելիություն | Լուծելիությունը գ/100գ |
|---|---|
| Բենզոլ | Լուծելի |
| Ջուր (0 °C) | 1,48 |
| Ջուր (20 °C) | 0,96 |
| Ջուր (25 °C) | 0,65 |
| Ջուր (40 °C) | 0,46 |
| Ջուր (60 °C) | 0,38 |
| Ջուր (80 °C) | 0,22 |
| Տետրաքլորմեթան (0 °C) | 31,4 |
| Տետրաքլորմեթան (19 °C) | 17,61 |
| Տետրաքլորմեթան (40 °C) | 11 |
| Քլորոֆորմ | Լավ լուծելի |
| TiCl4, SnCl4 | Լուծելի |
Քլորը օժտված է մեծ էլեկտրաբացասականությամբ։ Քլորի ատոմն ուժգնորեն իրեն է միացնում 1 էլեկտրոն և վերածվում շատ կայուն քլորիդի իոնի։ Անմիջականորեն չի փոխազդում C-ի, N2-ի, O2-ի և ազնիվ գազերի հետ։
Քիմիական հատկություններ
Քլորը շատ ռեակցունակ նյութ է և փոխազդում է բազմաթիվ նյութերի հետ։ Բնորոշ է քլորի փոխազդեցությունը մետաղների, օրինակ՝ նատրիումի, պղնձի, երկաթի և մի շարք այլ մետաղների հետ։ Օդից ծանր է 1,19 սմ քառակուսի անգամ։ Կարող է առաջացնել ծուխ առանց կրակի։ Ունի օրգանական նյութերի մոլեկուլներին միանալու հատկություն։


| Վալենտականություն | Հնարավոր Օքսիդացման աստիճան |
Էլեկտրոնային վիճակ Վալենտային մակարդակ |
Միացությունների օրինակ |
|---|---|---|---|
| I | +1, −1, 0 | 3s2 3p5 | NaCl, NaClO, Cl2 |
| III | +3 | 3s2 3p4 3d1 | NaClO2 |
| V | +5 | 3s2 3p3 3d2 | KClO3 |
| VII | +7 | 3s1 3p3 3d3 | KClO4 |
- Փոխազդում է մետաղների հետ սովորական պայմաններում.
կամ
- Փոխազդում է ջրի հետ.
- (մարէազերծում է ջուրը)
- Փոխազդում է ալկալիների հետ.
- (ժավելաջուր)
- Փոխազդում են հալոգենիդների և հալոգենաջրածինների հետ.
- Քլորը ուժեղ օքսիդիչ է.
- Փոխազդում է ամոնիակի հետ.
- Փոխազդում է օրգանական նյութերի հետ.
- Փոխազդելով շմոլ գազի հետ առաջացնում է ֆոսգեն.
Ստացման եղանակներ

- Արդյունաբերության մեջ քլորը ստանում են NaCl-ի հալույթի կամ լուծույթի էլեկտրոլիզից.
- Լաբորատորիայում քլորը ստանում են աղաթթվի և ուժեղ օքսիդիչների փոխազդեցությունից.
Կիրառություն
Քլորը լայնորեն օգտագործվում է արդյունաբերության մեջ։ Այն օգտագործվում է աղաթթվի արդյունաբերական ստացման և այնպիսի նյութերի պատրաստման համար, որոնք օգտագործվում են գործվածքներն սպիտակեցնելու համար։ Խմելու ու կենցաղային նպատակների clor clor
նախատեսված ջուրը մինչև ջրատար խողովակների ցանց մղելը հիվանդաբեր միկրոօրգանիզմներից ախտահանվում է իր մեջ աննշան քանակի քլոր լուծելով՝ քլորելով։ Գյուղատնտեսական բույսերի վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարելու համար օգտագործվող կարևորագույն պրեպարատները (ինսեկտոֆունգիցիդները)՝ ԴԴՏ, հեքսաքլորան և գրանոզան, այնպիսի օրգանական նյութեր են, որոնց պատրաստման ժամանակ քլոր է գործադրվում։ Արդյունաբերությունում քլորից ստանում են քլորաջրածին և աղաթթու։ Քլորի ջրային լուծույթի մանրէասպան հատկության վրա է հիմնված բնակչությանը ջուր մատակարարող կայաններում գազային քլորի օգտագործումը, հատկություն, որը պայմանավորված ատոմային թթվածնի գոյացմամբ։ Քլորն օրգանիզմն ստանում է հիմնականում կերակրի աղի ձևով։ Քլորը կուտակվում է մաշկի մեջ, ավելցուկային ընդունման դեպքում պահվում է օրգանիզմում։ Սննդամթերքների մեջ պարունակվում է չնչին քանակությամբ։
Քլորից ստանում են նաև ժավելային հեղուկ, որն օգտագործվում է սպիտակեղենի լվացման համար։ Մեծ քանակներով արտադրվում է քլորակիր, որը կիրառվում է թղթի արդյունաբերությունում՝ մանրաթելերի սպիտակեցման համար։ Քլորակիրը երկու աղի խառնուրդ է, որն առաջանում է հանգած կրի կախույթի մեջ քլորը անցկացնելիս։ Քլորի(IV) օքսիդը՝ ClO2, օգտագործվում են նաև ախտահանման նպատակներով։ Կալիումի քլորատը՝ KClO3, ուժեղ օքսիդիչ է, վերականգնիչների հետ առաջացնում է պայթուցիկ խառնուրդներ, օգտագործվում է լուցկու, բենգալյան կրակների և հրավառության համար խառնուրդների արտադրությունում։ Նատրիումի քլորատը՝ NaClO3, ծառայում է որպես մոլախոտերի դեմ պայքարի միջոց։ Մեծ քանակներով քլոր օգտագործվում է քլոր պարունակող օրգանական նյութեր՝ լուծիչներ, մոնոմերներ և պոլիմերներ, թունաքիմիկատներ, ստանալու համար։255
Քլորի զանգվածային բաժինն օրգանիզմում կազմում է 0,15%։ Քլորիդ իոններ է պարունակում արյան պլազման՝ գերազանցապես NaCl և KCl աղերի լուծույթների ձևով։ Դրանք կարգավորում են օսմոտիկ ճնշումը, ապահովում են իոնների հոսքը բջջային մեմբրանների միջոցով, ակտիվացնում են ֆերմենտները։ Կերակրի աղի օրական պահանջը 5-10 գ է։ Մարդու և կենդանիների ստամոքսում արտադրվում է աղաթթու, որը կազմում է ստամոքսահյութի 0,3%-ը և անհրաժեշտ է սննդի նորմալ մարսողության, ինչպես նաև սննդի հետ օրգանիզմում ներթափանցող հիվանդագին մանրէները ոչնչացնելու համար։ Բժշկության մեջ լայնորեն օգտագործվում են կերակրի աղի ֆիզիոլոգիական և հիպերտոնիկ լուծույթները։
Քլորն արտաբջջային հեղուկների և ստոմոքսահյութի հիմնական անիոնն է։ Քլորի իոնները կարևոր դեր են խաղում թթվահիմնային հավասարակշռության և օսմոտիկ ճնշման պահպանման, ինչպես նաև օրգանիզմում ջրի հավասարակշռության ապահովման մեջ։ Կենսաբանական միջավայրերում հիմնականում հանդիպում է քլորի անիոնայինձևը։ Քլորը պարունակվում է ինչպես արյան պլազմայում, այնպես էլ ավիշում և ողնուղեղային հեղուկում։
Քլորը կարող է բարձր ճնշման, աթերոսկլերոզի, սիրտ-անոթային և այլ հիվանդությունների պատճառ դառնալ։ Այն շատ վատ ազդեցություն է թողնում մազերի և մաշկի վրա, քայքայում է սպիտակուցները։ Քլոր պարունակող միջոցներով մաքրված մակերեսներին առաջանում են քիմիական նյութերի բարակ թաղանթ, որը ցնդելով հայտնվում է օդի մեջ, ապա նաև մարդու շնչուղիներում։ Քիմիական նյութերից շատերը կուտակվելով օրգանիզմում՝ առաջացնում են են քրոնիկ հիվանդություններ։