Աղաթթու

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Անաղբյուր Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ Աղաթթու կամ HCl, քլորաջրածնի լուծույթը ջրում, ուժեղ, միահիմն թթու:

Ընդհանուր բնութագիր

Քլորաջրածինը շատ լավ լուծվում է ջրում, նորմալ պայմաններում 1 ծավալ ջրում լուծվում է 500 ծավալ քլորաջրածին և լուծվելիս ստացվում է առավելագույնս 40 %-անոց աղաթթու, որի խտությունը p=1,19 գ/մլ։ Խիտ աղաթթուն խոնավ օդում ծխում է, քանի որ քլորաջրածինը ցնդում է ու անոթի բերանի մոտ ջրի գոլորշիների հետ աղաթթվի մանրագույն կաթիլներ է առաջացնում։

Աղաթթուն բաժակի մեջ

Քիմիական հատկություններ

Աղաթթուն օժտված է թթուներին բնորոշ բոլոր քիմիական հատկություններով.

  1. Փոխազդում է ջրածնից ձախ բոլոր մետաղների հետ.

Zn+2HCl=ZnCl2+H2

Fe+2HCl=FeCl2+H2

2Na+2 HCl2 NaCl+ H2

Mg+2 HCl MgCl2+ H2

2Al+6 HCl2 AlCl3+3 H2

  • Փոխազդում է հիմնային և ամֆոտեր օքսիդների հետ.

Na2O+2 HCl2 NaCl+ H2O

MgO+2 HCl MgCl2+ H2O

Al2O3+6 HCl2 AlCl3+3 H2O

CuO+2HCl=CuCl2+H2O

  • Փոխազդում է լուծելի և անլուծելի հիմքերի հետ.

NaOH+ HCl NaCl+ H2O

Mg(OH)2+2 HCl MgCl2+2 H2O

Al(OH)3+3 HCl AlCl3+3 H2O

Cu(OH)2+2HCl=CuCl2+2H2O

Na2CO3+2 HCl2 NaCl+ H2O+ CO2

CaCO3+2HCl=CaCl2+H2O+CO2

  • AgNO3-ի հետ փոխազդելիս առաջացնում է AgCl լոռանման սպիտակ նստվածք, որը չի լուծվում ոչ ջրում, ոչ թթուներում.

HCl+AgNO3=AgCl+HNO3

Ag++Cl-=AgCl

այս ռեակցիան Cl--ի որակական ռեակցիան է, բացի AgCl և PbCl2-ից մնացած քլորիդները ջրում լուծելի են։

2KMnO4+16 HCl5 Cl2+2 MnCl2+2 KCl+8 H2O

  • Աղաթթուն դրսևորում է վերականգնիչ հատկություն ուժեղ օքսիդիչների հետ.

4HCl+MnO2=MnCl2+Cl2↑+2H2O

6HCl+KClO3=KCl+3Cl2↑+3H2

2KMnO4+16 HCl5 Cl2+2 MnCl2+2 KCl+8 H2O

Աղաթթվի աղերը

KClO3-ի բաղադրությունը պարզաբանել է ֆրանսիացի գիտնական Բերթոլեն (ի պատիվ իրեն կոչվում է բերթոլետյան աղ), այն հալվում է 334°С-ում։ Նա քլորի ամենակարևոր և տարածված թթվածնավոր աղն է։ Այն անգույն ջրում լավ լուծվող նյութ է։

2KClO3→ (t,MnO2)2KCl+3O2↑ առանց կատալիզատորի- 4KClO3=3KClO4+KCl

Երբ քլորը փոխազդում է Ca(OH)2-ի հետ, առաջացնում է քլորակիր կամ սպիտակեցնող կիր՝ քլորի հոտով փխրուն սպիտակ փոշի, ուժեղ օքսիդիչ, օգտագործվում է բամբակյա գործվածքների, թղթի սպիտակեցման համար, ինչպես նաև կանխարգելիչ միջոց է զանազան վարակիչ բակտերիաների հնարավոր տարածման դեմ.

2Cl2+2Ca(OH)2=Ca(ClO)2+CaCl2+2H2O

Տես նաև

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ Կաղապար:Վիքիբառարան Կաղապար:Արտաքին հղումներ Կաղապար:ՀՍՀ