Խտություն

testwiki-ից
Jump to navigation Jump to search
Պատկեր:Artsy density column.png
Տարբեր խտությունների հեղուկներ պարունակող խտություների սյուն։

Խտություն համասեռ նյութի, ֆիզիկական մեծություն (ընդունված է նշանակել հունարեն ρ՝ «ռո» տառով). որոշվում է նյութի m զանգվածի և գրաված V ծավալի հարաբերությամբ՝ ρ=m/v։ Անհամասեռ նյութի խտությունը զանգվածի և ծավալի հարաբերության սահմանն է, երբ ծավալը ձգտում է մի կետի, որտեղ որոշվում է խտությունը։ Երկու նյութերի խտությունների հարաբերությունը ֆիզիկական որոշակի պայմաններում կոչվում է հարաբերական խտություն։ Միավորների միջազգային համակարգում խտությունը չափվում է կգ/մ³, CGS համակարգում՝ գ/սմ³ միավորով։ Գործնականում ընդունված են նաև գ/լ, տ/մ³ և արաահամակարգային այլ միավորներ։ Գազերի և հեղուկների խտությունը չափելու համար օգտագործում են խտաչափեր։

Խտության բանաձև

Մաթեմատիկորեն խտությունը որոշվում է զանգվածը ծավալի վրա բաժանելով՝

ρ=mV,

ρ-ն խտությունն է, m-ը՝ զանգվածը, իսկ V-ն՝ ծավալը։

Զանգվածի բանաձև

մարմի զանգվածը հավասար է նրա ծավալի և խտության արտադրյալին

m=ρV

Խտությունների օրինակներ

10−23-10−21 կգ/մ3` միջգալակտիկական միջավայրի խտությունը,
5520 կգ/մ3` երկրագնդի միջին խտությունը,
1000 կգ/մ3` ջրի խտությունը,
2600 կգ/մ3` գրանիտի խտությունը,
7874 կգ/մ3` երկաթի խտությունը,
22 587 կգ/մ3` մետաղներից ամենամեծ խտությունն ունեցող օսմիումի խտությունը,
2·1017 կգ/մ3՝ ատոմի միջուկի մոտավոր խտությունը,

Որոշ գազերի խտություն

Գազերի խտությունը, կգ/մ³
Ազոտ 1, 2500 Թթվածին 1, 429
Ամոնիակ 0, 771 Կրիպտոն 3, 743
Արգոն 1, 784 Քսենոն 5, 851
Ջրածին 0, 090 Մեթան 0, 717
Ջրային գոլորշի (100 °C) 0, 598 Նեոն 0, 900
Օդ 1, 293 Ռադոն 9, 81
Վոլֆրամի ֆտորիդ 12, 9 Ածխաթթու գազ 1, 977
Հելիում 0, 178 Քլոր 3, 164
Ցիան 2, 38 Էթիլեն 1, 260

Որոշ հեղուկների խտություն

  1. Հեղուկի խտությունը, գ/սմ³
Բենզին 0, 705 Կաթ 1, 04
Ջուր (4 °C) 1, 00 Սնդիկ (0 °C) 13, 60
Կերոսին 0, 82 Եթեր 0, 72
Գլիցերին 1, 26 Սպիրտ 0, 80
Ծովի ջուր 1, 03 Օծանելիք 0, 86
Ձիթապտղի յուղ 0, 92 Ացետոն 0, 792
Շարժիչի յուղ 0, 91 Ծծմբական թթու 1, 84
Նավթ 0, 55—1, 05 Հեղուկ ջրածին (−253 °C) 0, 07

Որոշ ծառատեսակների խտություն

Ծառատեսակների խտությունը, գ/սմ³
Բալսա 0, 15 Սիբիրական սոճի 0, 39
Մշտադալար սեկվոյա 0, 41 Եղևնի 0, 45
Ուռենի 0, 46 Լաստենի 0, 49
Կաղամախի 0, 51 Սոճի 0, 52
Լորենի 0, 53 Ձիակասկ 0, 56
Հաճարենի անտառային 0, 59 Նոճի 0, 60
Թխենի 0, 61 Պնդուկենի 0, 63
Ընկուզենի սովորական 0, 64 Կեչի 0, 65
Բալենի 0, 66 Թեղի 0, 66
Փիճի 0, 66 Թխկի 0, 67
Տեքի 0, 67 Հաճարենի 0, 68
Տանձենի 0, 69 Կաղնի 0, 69
Մահագոնի 0, 70 Սոսի 0, 70
Դժնիկ 0, 71 Կարմրածառ 0, 75
Հացենի 0, 75 Սալորենի 0, 80
Եղրևանի 0, 80 Ալոճենի 0, 80
Կարիա պեկան 0, 83 Կարմիր սանդալ 0, 90
Տոսախ 0, 96 Եբենոսի ծառ 1, 08
Կվեբրահո 1, 21 Բակաուտ 1, 28
Խցանափայտ 0, 20

Որոշ մետաղների խտություն

Մետաղների խտությունը, գ/սմ³
Օսմիում 22, 61Կաղապար:Sfn Ռոդիում 12, 41Կաղապար:Sfn Քրոմ 7, 19Կաղապար:Sfn
Իրիդիում 22, 56Կաղապար:Sfn Պալադիում 12, 02Կաղապար:Sfn Գերմանիում 5, 32Կաղապար:Sfn
Պլուտոնիում 19, 84Կաղապար:Sfn Կապար 11, 35Կաղապար:Sfn Ալյումին 2, 70Կաղապար:Sfn
Պլատին 19, 59Կաղապար:Sfn Արծաթ 10, 50Կաղապար:Sfn Բերիլիում 1, 85Կաղապար:Sfn
Տանտալ 19, 30Կաղապար:Sfn Պղինձ 8, 94Կաղապար:Sfn Ցեզիում 1, 84Կաղապար:Sfn
Ոսկի 19, 30Կաղապար:Sfn Նիկել 8, 91Կաղապար:Sfn Ռուբիդիում 1, 53Կաղապար:Sfn
Ուրան 19, 05Կաղապար:Sfn Կոբալտ 8, 86Կաղապար:Sfn Նատրիում 0, 97Կաղապար:Sfn
Սնդիկ 13, 53Կաղապար:Sfn Երկաթ 7, 87Կաղապար:Sfn Կալիում 0, 86Կաղապար:Sfn
Ռութենիում 12, 45Կաղապար:Sfn Մանգան 7, 44Կաղապար:Sfn Լիթիում 0, 53Կաղապար:Sfn

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Կաղապար:ՀՍՀ