Արգոն
Կաղապար:Քիմիական տարր Կաղապար:Պարբերական համակարգի տարր Արգոն, քիմիական տարր է, որի նշանն է Ar, ատոմային թիվը՝ 18։ (Argon, Կաղապար:Lang-el - անգործունյա), արգոնը գտնվում է տարրերի պարբերական համակարգի 8-րդ խմբի քիմիական տարր է։ Իներտ գազ է, կարգահամարը՝ 18, ատոմական զանգվածը՝ 39,948։ Արգոն р տարր է, նրա ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթի կառուցվածքն է 3s²3p6։ Բնական արգոնը բաղկացած է 36Ar (0, 337%), 38Ar (0, 063%) և 40Ar (99, 600%) կայուն իզոտոպներից։ Արհեստական ռադիոակտիվ յոթ իզոտոպներից ամենակայունը 39Ar է (T1/2 = = 265 տարի)։
Բնության մեջ
Բնության մեջ հանդիպում է միայն ազատ վիճակում։ Իներտ գազերից ամենատարածվածն է, կազմում է օդի ծավալի 0, 933%-ը (1,6•10¹³ տ), արգոն են պարունակում նաև երկրի կեղևը՝ 1,65•10¹¹ տ, ջուրը՝ 7,52•10¹¹ տ։ 40Ar իզոտոպը մշտապես հանդիպում է կալիում պարունակող միներալներում․ այն 40K-ի ռադիոակտիվ քայքայման արդյունք է։ Դրանով է բացատրվում 40Аг-ի բարձր տոկոսը մթնոլորտում։
Ստացում
Արգոնը առաջին անգամ անջատվել է մթնոլորտային ազոտից (Ջ․ Ռելե, Ու․ Ռամզայ, 1894)։ Արդյունաբերության մեջ արգոնը ստանում են հեղուկ օդի կոտորակային թորումից։ Մյուս իներտ գազերից բաժանում են գազաքրոմատոգրաֆիական եղանակով։ Արգոնը լայնորեն կիրառվում է իներտ միջավայր պահանջող քիմիական և մետալուրգիական պրոցեսներում՝ հազվագյուտ և գունավոր մետաղների եռակցման, կտրման, հալման, կիսահաղորդչային միաբյուրեղների աճեցման ժամանակ, լուսատեխնիկայում՝ շիկացման և ֆլուորեսցենտային լամպերի պատրաստման (արգոնային խողովակները տալիս են կապտաերկնագույն լույս, օգտագործվում են լուսային ազդասարքերում) համար և գիտական հետազոտություններում։
Իզոտոպներ
Մթնոլորտում հայտնի է արգոն 3 կայուն իզոտոպներով 36Ar (0,337 %), 38Ar (0,063 %), 40Ar (99,600 %)[1].
Ֆիզիկական հատկություններ
Սովորական պայմաններում անգույն, անհոտ, անհամ գազ է, խտությունը՝ 1, 7839 կգ/մ³ (0 °C-ում, 101325 կգ/մ2 ճնշման տակ), հալման ջերմաստիճանը՝ -189,3 °С, եռմանը՝ -185,9 °С։ Մոլեկուլը բաղկացած է մեկ ատոմից։ Լուծվում է ջրում (1 լիտրում՝ 51, 9 սմ³), ավելի լավ՝ օրգանական լուծիչներում, մետաղներում գործնականորեն չի լուծվում։
Արգոնի իոնացման էներգիան (Ar°—>Ar+1) մեծ է (15,755 էվ)։ Էլեկտրոնի նկատմամբ խնամակցություն չունի և քիմիապես պասիվ է։ Որոշ նյութերի հետ դոնորակցեպտորային կապի հաշվին առաջացնում է կոմպլեքսային միացություններ՝ Ar•n (R=H20, С6Н5ОН, СН3С5Н6 են)։ Ավելի լավ է ուսումնասիրված հիդրատը՝ Аr•6Н20, սինթեզել է Պ․ Վիյարը 1896 թվականին՝ ջուրը բյուրեղացնելով արգոնի մթնոլորտում (150 մթն ճնշման տակ)։
Երկնաքարում և միներալներում պարունակվող 40Ar-ի և 40K-ի քանակների հարաբերությամբ որոշում են նրանց տարիքը։
Կիրառություն
Արգոնը կիրառում են՝
- որպես արգոնային լազեր
- թեթև էլեկտրոնային լամպերում
- որպես պաշտպանիչ նյութ շրջակա միջավայրի համար
Տես նաև
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- CTPETT (Strutt), Дж. У., лорд Рэлей (Lord Rayleigh)
- Аргон на Webelements
- Аргон в Популярной библиотеке химических элементов
- Химия инертных газов — библиотечка журнальных статей «Всякая всячина» Կաղապար:Webarchive
- Термодинамические и переносные свойства аргона Կաղապար:Չաշխատող արտաքին հղում
Կաղապար:Փոքր պարբերական աղյուսակ Կաղապար:ՀՍՀ Կաղապար:Արտաքին հղումներ