Պալադիում

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Քիմիական տարր Կաղապար:Պարբերական համակարգի տարր Պալադիում (Կաղապար:Lang-lat), քիմիական տարր է, որի նշանն է Pd, պարբերական համակարգի 5-րդ պարբերության 8-րդ խմբի քիմիական տարր։ Ազնիվ մետաղ է, պատկանում է պլատինային մետաղների շարքին։ Կարգահամարը՝ 46, ատոմական զանգվածը՝ 106,4։

d տարր է։ Ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 4s24p64d105s°։ К, L, М թաղանթները լրացված են։ Պլատինային մետաղներից ամենաթեթևն ու դյուրահալն է։

Պատմություն

Պալադիումը հայտնաբերել է անգլիացի գիտնական Ու․ Վոլաստոնը (Կաղապար:Lang-en) 1803 թվականին, բնածին պլատինում։ Անվանվել է ի պատիվ Պալաս մոլորակի (հայտնաբերվել է 1802 թվականին)։

Ու․ Վոլաստոնը (1766-1828) - պալադիումի առաջին հայտնաբերողը։

Ստացում

Պալադիումի ստացման հիմնական հումքը պլատինային մետաղների կոնցենտրատն է, որն ստացվում է նիկելի էլեկտրոլիզային ստացման անոդային շլամներից, երբեմն նաև հանքանյութից։ Կոնցենտրատը մշակում են արքայաջրով։

Պլատինը և իրիդիումը լուծույթից անջատվելուց հետո պալադիումը նստեցնում են [Pd(NH3)2Cl2] կոմպլեքսային աղի ձևով։ Այն մաքրում են ամոնիակի լուծույթի ավելցուկում լուծելով և աղաթթվով վերանսաեցնելով։ Այնուհետե շիկացնում են (800-900 °C) և ստացված սպունգաձե պալադիումը մանրելուց հետո վերականգնում ջրածնի հոսանքում։ Ստացվում է 99,8-99,9 % մաքրության պալադիումի փոշի։ Հալում են վակուումում կամ իներտ միջավայրում (Ar, Ne)։

Բնության մեջ

Պալադիումը հազվագյուտ մետաղ է, պարունակությունը երկրակեղևում՝ 1,3․10−6 զանգված % ։ Բնածին պալադիումը հանդիպում է հազվադեպ՝ պլատինի և այլ մետաղների համաձուլվածքների ձևով։ Հայտնի են նրա մոտ 13 միներալները (70-0,3 % Pd), որոնցից են՝ ալլոպալադիումը, պալադիումական պլատինը (մինչև 37 % Pd).

  • պալադիտը՝ PdO,
  • պոտարիտը՝ PdHg (34,9-35,9 % Pd),
  • ծարիրա պալադինիտը՝ Pb3Sb,
  • բրևգիտը՝ (Pd, Pt, Ni) S (18-20% Pd) և այլն։

Հանքավայրեր

Հանդիպում է նիկելի և պղնձի սուլֆիդային հանքերում։ Հանդիպում է Ուրալում, Սիբիրում, Հարավային Ամերիկայում, Կանադայում, ԱՄՆ-ում, Հարավային Աֆրիկայում։

Ֆիզիկական հատկություններ

Գեղեցիկ արծաթասպիտակ, պլաստիկ՝ հեշտ գլանվող և կռելի մետաղ է։ Մեխանիկական հատկությունները կախված են մաքրության աստիճանից։ Պլատինային մետաղներից ամենաթեթեն ու դյուրահալն է։ Հալման ջերմաստիճանը՝ 1552 °C, եռմանը՝ 2937±30°С, խտությունը՝ 12020 կգ/մ3։

Ջերմության և էլեկտրականության լավ հաղորդիչ է։ Քիմիական միացություններում երկարժեք է կամ քառարժեք, հազվադեպ՝ եռարժեք։ Ամենից կայուն է երկարժեք պալադիումը։

Քիմիական հատկություններ

Քիմիապես ավելի ակտիվ է, քան մյուս պլատինային մետաղները։ Լուծվում է արքայաջրում, ազոտական և տաք ծծմբական խիտ թթուներում, HCl+Cl2 խառնուրդում։

𝖯𝖽+𝟦𝖧𝖭𝖮𝟥𝖯𝖽(𝖭𝖮𝟥)𝟤+𝟤𝖭𝖮𝟤+𝟤𝖧𝟤𝖮
𝖯𝖽+𝟤𝖧𝖢𝗅+𝖢𝗅𝟤𝖧𝟤[𝖯𝖽𝖢𝗅𝟦]
𝖯𝖽+𝟤𝖧𝖢𝗅+𝟤𝖢𝗅𝟤𝖧𝟤[𝖯𝖽𝖢𝗅𝟨]

Ջրում, ալկալիներում, ֆտորաջրածնական թթվում չի լուծվում։ Ունի կատալիտիկ մեծ ակտիվություն։ Պալադիումին բնորոշ է ջրածին (և այլ գազեր) կլանելը՝ 1 ծավալ պալադիումը կլանում է մինչև 900 ծավալ H2 (80 °C-ի և 1 մթն ճնշման տակ), մետաղը դառնում է փխրուն, ծավալն աճում է։ Տաքացնելիս Н2 հեռանում է մասամբ (վակուումում՝ լրիվ)։ Պալադիումի տաք թիթեղը թափանցիկ է ջրածնի համար։ 600-700 °С տաքացնելիս պատվում է օքսիդի շերտով։ Պալադիումի փոշին թթվածնի հոսանքում տաքացնելիս փոխարկվում է պալադիումի (II) օքսիդի՝ PdO, որը ջրում անլուծելի սե փոշի է, 875 °C-ից բարձր քայքայվում է։

𝟤𝖯𝖽+𝖮𝟤𝖯𝖽𝖮

Պալադիումի (II) հիդրօքսիդը՝ Pd(OH)2, թույլ հիմք է։ Պալադիումի (III) օքսիդը՝ Pd2O3, սև շագանակագույն փոշի է, անկայուն է և օքսիդիչ, օքսիդացնող թթուներում չի լուծվում, լուծվում է աղաթթվում անջատելով քլոր։ Պալադիումի (IV) օքսիդը՝ PdO2, մուգ կարմիր փոշի է, ուժեղ օքսիդիչ, դանդաղ քայքայվում է։

Ի՚ոնավ հալոգենների հետ պալադիումի միանում է սենյակային ջերմաստիճաններում (յոդի հետ՝ տաքացնելիս)։

𝖯𝖽+𝖡𝗋𝟤𝖯𝖽𝖡𝗋𝟤
𝟤𝖯𝖽+𝟥𝖥𝟤𝖯𝖽𝖥𝟥

Պալադիումի (II) քլորիդի՝ PdCl2 կարմիր բյուրեղները խոնավածուծ են, լավ են լուծվում ջրում։ Այն կամրջային տիպի միացություն է։

𝖯𝖽+𝖢𝗅𝟤𝖯𝖽𝖢𝗅𝟤

PdCl2 միանում է CO-h և NO-ի հետ՝ առաջացնելով կարբոնիլ և նիտրոզիլ։ Տաքացնելիս պալադիումը միանում է ծծմբի, սելենի, տելուրի, ֆոսֆորի, արսենի և սիլիցիումի հետ։ Մետաղների հետ առաջացնում է համաձուլվածքներ։ Պալադիումի (II) նիտրատը՝ Pd(NO3)2, դեղնաշագանակագույն, ջրում լուծելի բյուրեղական նյութ է, լուծույթը եռացնելիս լրիվ հիդրոլիզվում է։ Պալադիումի (II) սուլֆատի՝ PdSՕ4•2H2Օ) կարմրաշագանակագույն բյուրեղները նույնպես լուծելի են ջրում։ Հայտնի են նաև ցիանիդները՝ Pd(CN)2 և Pd(CN)4։

Իզոտոպներ

Բնական պալադիումը բաղկացած է 6 կայուն իզոտոպներից՝ 102Pd (0,96 %), 104Pd (10,97%), 105Pd (22,23%), 106Pd (27,33%), 108Pd (26,71%) և 110Pd (11,81%)։ Հայտնի են 98-115 զանգվածային թվերով 14 ռադիոակտիվ իզոտոպներ, որոնցից շատերն առաջանում են միջուկային ռեակտորներում՝ ուրանի և պլուտոնիումի տրոհման հետևանքով։ 107Pd (T1/2= 7,5•106 տարի) համարվում է «մեռած» տարր, ենթադրվում է, որ այն եղել է Արեգակնային համակարգի նախկին բաղադրիչներից մեկը։

Կիրառություն

Հալում են վակուումում կամ իներտ միջավայրում (Ar, Ne)։ Մաքուր Pd օգտագործվում է էլեկտրոնային կոնտակտներ, ֆիլտրներ (ջրածնի մաքրման) պատրաստելու, պաշտպանիչ և գեղագիտական պա լադի ումապ ատ ման համար։ Պալադիումի համաձուլվածքները այլ մետաղների (Pt, Zn, Os, Ru, Rh, Cu, Ag, Au, Ni) հետ օգտագործվում են որպես կատալիզատորներ (օրինակ, ամոնիակի ստացում), ռեզիստորներ, էլեկտրոնային կոնտակտներ (ճշգրիտ սարքաշինություն), հրակայուն զոդանյութեր են։ Նրանցից պատրաստում են նաև խողովակներ, ապակու հալման անոթներ, սինթետիկ մանրաթելերի ֆիշերներ, աշխատանոցային սարքեր, բժշկական գործիքներ, ատամնապրոթեզներ, ոսկերչական իրեր։

Տես նաև

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Կաղապար:Փոքր պարբերական աղյուսակ